Մայիսի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց և առողջապահության պաշտպանությունը» խորագրով, որին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Անվտանգության խորհրդի բաց քննարկումը նախագահել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, ելույթ են ունեցել մոտ յոթանասուն անդամ երկրների ներկայացուցիչներ:
Դեսպան Մնացականյանն իր ելույթում կարևորել է քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար և բուժաշխատողների պաշտպանության գործում միջազգային հումանիտար իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների անխտիր իրականացումը:
Շեշտելով հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման կարևորությունը, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ «ճգնաժամերը, ոճրագործությունները և ցեղասպանությունները հանկարծակի տեղի չեն ունենում, դրանք տեսանելի և կանխատեսելի են լինում»։ Դեսպանը հիշատակել է, որ Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին», որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և կիրառումից։
Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիային՝ դեսպան Մնացականյանը հիշատակել է քաղաքացիական բնակչության, ներառյալ ծերերի և երեխաների նկատմամբ կիրառված բռնությունները։ ՀՀ կողմից կրկին կոչ է արվել իրականացնել 2016թ. մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների պայմանավորվածությունները՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով։
Ելույթի ավարտին դեսպան Մնացականյանը կրկին Հայաստանի երախտագիտությունն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպությանը, Անվտանգության խորհրդին և Գլխավոր քարտուղարին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես խնդրի կարգավորման նպատակով գործող միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափի ջանքերին անվերապահ աջակցության համար։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55