Նորաթուխ հայրերի ուղեղի աշխատանքի դիտարկումները ցույց են տվել, որ երիտասարդ հայրիկներն իրոք ավելի շատ սիրում և հոգ են տանում դուստրերի մասին, քան որդիների՝ հայտարարել են գիտնականները Behavioral Neuroscience հանդեսում հրապարակված հոդվածում:
«Երբ երեխան լալիս է կամ կանչում է հորը, դուստրերի հայրերը նրանց կանչին ավելի ուժեղ են արձագանքում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թե երեխայի սեռի վերաբերյալ չգիտակցված պատկերացումները ինչպես կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են նրա մասին ծնողները հոգ տանում նույնիսկ նրա կյանքի առաջին օրերին ու շաբաթներին»,-հայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆեր Մասկարոն:
Վերջին տարիներին գիտնականներն սկսել են հատուկ ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տղամարդկանց ու կանանց, ինչպես նաև Էգերի ու արուների օրգանիզմը կարող է միանգամայն տարբեր կերպ արձագանքել զանազան գրգռիչների, այդ թվում՝ ցավին, հաճույքին կամ այլ ազդանշանների: Օրինակ՝ անցյալ տարի ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ սթրեսին տղամարդկանց ու կանանց հակազդման տարբերությունները բացատրվում են տղամարդկանց օրգանիզմում հատուկ սպիտակուցի առկայությամբ, որը ճնշում է տագնապի ռեակցիան:
Ինչպես գտնում են գիտնականները, հայրերի ուղեղի աշխատանքի և վարքագծի այսօրինակ տարբերությունները կարող Է բացատրել այն, թե ինչու են կանայք սովորաբար ավելի հուզական լինում և հակված կարեկցելու, քան տղամարդիկ:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03