ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դատապարտել է ԶԼՄ-ներում Մանչեսթերի ահաբեկչության հետաքննության մասին գաղտնի տվյալների արտահոսքը և հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար, հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք լիովին ստանձնում ենք դրա պատասխանատվությունը, և իհարկե ցավում ենք տեղի ունեցածի համար»,- հայտարարել է Թիլերսոնը: Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև անվտանգության ոլորտում սերտ համագործակցությունը չի տուժի տեղի ունեցածի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բրիտանական հատուկ ծառայությունները դադարել են ԱՄՆ-ի հետ կիսվել Մանչեսթերի ահաբեկչության մասին տեղեկատվությամբ, երբ տեղի է ունեցել ամերիկյան մամուլում ահաբեկչության մասին գաղտնի տեղեկատվության արտահոսք: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունից պահանջել է հետաքննել արտահոսքերը և պատժել մեղավորներին:
Ավելի ուշ Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտարարել է, որ Բրիտանիան վերսկսել է ԱՄՆ-ի հետ Մանչեսթերում ահաբեկչության հետաքննության վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը՝ ստանալով գործընկերներից նոր երաշխիքներ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի ղեկավար Ամբեր Ռադն իր վրդովմունքն էր հայտնել ԶԼՄ-ներում ահաբեկչության հետաքննության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հայտնվելու առնչությամբ: Վարչապետ Թերեզա Մեյը խոստացել էր այդ առնչությամբ Լոնդոնի դիրքորոշումը փոխանցել Թրամփին:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55