Մայիսի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Երևանում մասնակցել է «Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ներկայիս վիճակը և քաղաքացիական հասարակության մասնակցության մեխանիզմները» խորագրով համաժողովին, որը համատեղ կազմակերպել էին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը:
Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ինչպես ԵՄ հետ իրականացվող նախաձեռնությունների ու ծրագրերի շրջանակներում, այնպես էլ երկրում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացներում: Կարեն Նազարյանը նշել է նաև, որ քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարում ունի Հայաստան – ԵՄ համագործակցության խթանման հարցում, մասնավորապես` միջմարդկային շփումների, բազմաոլորտ փոխանակումների ու կապերի ամրապնդման, Եվրոպայի հետ ունեցած ընդհանուր արժեհամակարգի մասին իրազեկության բարձրացման գործում:
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանի զարգացումներն ու քաղաքական շփումների արդյունքները, խոսել ԵՄ երկրների հետ երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրների, տարածաշրջանային զարգացումների առնչությամբ կողմերի դիրքորոշումների ու գնահատականների մասին: Անդրադարձ է կատարել Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացին՝ ողջունելով այն փաստը, որ Եվրոպական հանձնաժողովը վերանայման գործընթացին մասնակից է դարձրել ինչպես ԱլԳ երկրներին, այնպես էլ՝ այդ երկրների քաղաքացիական հասարակությանը: Զեկուցողն անդրադարձել է ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին, խորհրդարանական մակարդակում եվրոպական կողմի հետ ակտիվ փոխգործակցությանը և ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ դիրքորոշմանը:
Համաժողովի ընթացքում Կարեն Նազարյանը նաև պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44