ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի նիստին, խոսել է օրերս Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ժամանակ Իսլամական պետության գրոհայինների ենթադրյալ ներկայության մասին:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում անդրադարձել է ներգաղթյալների ճգնաժամին և նշել է, որ միլիոնից ավելի ներգաղթյալներ փախչում են պատերազմից և հետապնդումներից՝ ավելի լավ ապագայի հույսով: Նաղդալյանը հիշեցրել է, որ Թուրքիան և ԵՄ-ն համաձայնության են հասել կանգնեցնել ներգաղթյալների հոսքը դեպի հունական կղզիներ: Նաղդալյանը նշել է, որ այս համաձայնությունը, որը ձեռք է բերվել Թուրքիայի գրեթե ակնհայտ շանտաժի ֆոնին, բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել տարբեր պատճառներով:
«Երկիրը միլիարդավոր եվրոներ է ստանում ներգաղթյալների հոսքը կառավարելու համար, որի պատճառներից մեկը նաև «Իսլամական պետության» գործողություններն են: Մյուս կողմից՝ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, տեղեկություններ կան, որ Թուրքիան ֆինանսապես աջակցում է «Իսլամական պետությանը»՝ ահաբեկչական խմբից ցածր գներով նավթ գնելով»,- ասել է նա: Հերմինե Նաղդալյանը, վկայակոչելով լրատվամիջոցներին, նշել է նաև, որ օտարերկրացիները միանում են ահաբեկչական խմբավորմանը՝ ճանապարհ անցնելով Թուրքիայով:
«Այժմ «Իսլամական պետությունը» կորցնում է իր ուժը Սիրիայում, բայց անհանգստացնող ազդանշաններ կան, որ այն կձգտի ապակայունացնել այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը: Ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա: Շատ լրատվամիջոցներ հաղորդել են, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են «Իսլամական պետության» գրոհայիններ: Գուցե նրանց ներկայությունը կարող է բացատրել բարբարոսական գործողությունները, որ իրականացրել են Ադրբեջանի ուժերը պատերազմի չորս օրվա ընթացքում»,- հայտարարել է Նաղդալյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները ներառում են քաղաքացիական օբյեկտների, դպրոցների ռմբակոծում՝ սպանելով և խեղելով քաղաքացիների, երեխաների և ծերերի, ԻՊ-ի ոճով գլխատումը և գլուխը հանրությանը ցուցադրելը:
«Արյունահեղությունն այս պահին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջության շնորհիվ, այնուամենայնիվ, մտավախություններ կան նոր տարածաշրջաններ ԻՊ-ի հնարավոր ընդլայնման վերաբերյալ, որն, անշուշտ, կբերի նոր պատերազմներ և ողբերգություններ»,- ասել է նա:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45