Բուսաբուժությունը խոր արմատներ ունի և շատ գործածական է նաև արդի ժամանակներում: Թե ինչո՞ւ է կարևորվում բուսաբուժությունը մարդու կյանքում` Slaq.am-ը զրուցեց մանկաբույժ, բուսաբնաբույժ Լիանա Իսրայելյանի հետ:
Ինչո՞ւ է այդքան կարևորում բուսաբուժությունը :
- Շատ կարևոր է բնաբուժությունը չխառնենք հեքիմության հետ:
Բուսաբուժությունը և բնաբուժությունը, որոնք միմյանց զուգահեռ են գնում համարվում է ավելի արդյունավետ այն առումով, որ խրոնիկ վիճակների ժամանակ, բուժման ընթացքում տալիս է առավել մեծ դրական արդյունքներ: Դեղաբուժության զարգացման հետ մեկտեղ զարգանում է նաև բուսաբուժությունը, սակայն նրա մասին շատ քչերն են տեղեկացված:
Այն ինչ ունի անօրգանական ծագում, չի կարող մարդուն տալ այն ամենը, ինչ որ տալիս են օրգանական ծագում ունեցողները: Բուսաբուժությունը կարևոր է նրանով, որ այն բուժում է պատճառը, այլ ոչ թե սինդրոմը, և մենք բնաբուժներս աշխատում ենք հենց պատճառի վերացման վրա:
Կարելի՞ է ասել, որ բուսաբուժության միջոցով կարելի է բոլոր հիվանդությունները բուժել:
-Եթե կա հիվանդություն, ուրեմն կա և բուժում: Այլ հարց է, որ բժիշկը չգիտի դրա բուժման եղանակը, բայց եթե կա հիվանդությունը, ուրեմն գոյություն ունի նաև նրա բուժումը: Պատկերացնենք մի թելի կծիկ, որը քանդելով հետ ենք գնում և գտնում ենք սկիզբը, այսինքն բնաբուժությունը հիվանդությունների բուժումը սկսում է սկզբից : Բուսաբույժները դեմ չեն, որ հիվանդի մոտ ամենաուժեղ սպազմի դեպքում օգտագործվի որոշ դեղորայք, սա էլ միայն այն դեպքում, եթե դեղորայքը պարունակում է օրգանական, բուսական նյութեր, իսկ բուն հիվանդության բուժումը պետք է շարունակել բուսաբուժության միջոցով:
- Կարելի՞ է արդյոք բուժումը շարունակել և դեղաբույսերով, և դեղորայքով: Այդ պարագայում բուժումն արդյունավե՞տ կլինի, թե՞ կհակասեն միմյանց :
-Բնականաբար իրար չեն հակասի: Այս պարագայում շատ կարևոր է, որ բուժումը լինի անհատական, որպեսզի համաձայնեցված լինեն երկու բժիշկների նշանակումները: Դրա համար անում ենք ախտորոշում, պարզում ենք տվյալ անհատի բոլոր պատճառները և սկսում ենք բուժումը` պատճառներից: Չպետք է մոռանանք, որ մարդու հիվանդությունների պատճառները լինում են վիրոսները, բակտերիաները, սնկերը, մակաբույծները: Նրանք բավականին շատ են:
-Բազմաթիվ բժիշկներ չեն ընդունում ժողովրդական բժշկությունը, բուսաբուժութունը: Ինչո՞ւ :
Դա նրանց խնդիրն է: Նա, ով չի ընդունում բնության տված բարիքները` բուսաբուժուժությունը և բնաբուժությունը , իմ կարծիքով թերի բժիշկ է : Ինքս, երկար տարիների բժշկուհի լինելով, գտնում եմ, որ նախ պետք է լիարժեք նվիրվել բժշկությանը, օր-օրի կատարելագործելով և զարգացնելով գիտելիքները: Դա նման է օրինակ անգրագետ ուսուցչուհու: Նա կարող է դասավանդել դպրոցում. իհարկե ոչ: Նույնն էլ բժշկության մեջ է:
Այսօր շատե՞րն են դիմում բուսաբուժության համար :
Այո, բավականին շատ : Ուրախ եմ, որ մարդիկ կարևորում են բնաբուժությունը և դիմում են մեզ: Ճապոնացիներն ունեն մի շատ լավ ասացվածք. «Եթե դուք սնունդը չդարձնեք ձեր համար դեղ, ապա դեղը կդառնա ձեզ համար սնունդ», և դա ասում են այն ազգի ներկայացուցիչները, որոնց ազգն այսօր համարվում է աշխարհում ամենաառողջ ազգը:
Ամեն ազգ ունի ժողովրդական բժշկության իր մեթոդները, թե՞ դրանք տարբեր են:
-Կա և նմանություն, և տարբերություն, քանի որ ամեն մի ժողովուրդ պետք է բուժվի իր տարածքին համապատասխան բնական միջոցներով: Դա նույն բանն է, որ ասենք թթի ծառը տանենք և տնկենք Սիբիրում , բնականաբար այն չի աճի այնտեղ: Նույնը նաև մարդն է, ով սովորում է տեղի բնակլիմայական պայմաններին, դժվարանում է այլ երկրում ապրելուց: Մենք ունենք հրաշալի միկրոկլիմա, ինչը նպաստում է մեր բուսականության աճին:
Կարծիք կա, որ մեր բուսական հնարավորությունների անգամ 5 տոկոսն էլ չի օգտագործվում մարդկանց առողջության համար: Ինչո՞ւ, որովհետև տեղեկացված չեն, թե որ բույսերն են օգտակար, թե՞ հակված են դեղորայքին:
Առաջին ամենակարևոր հանգամանքը դեղորայքի գովազդներն են: Օրինակ` Չինաստանում չկան դեղորայքի գովազդներ, նրանք ապրում են իրենց ավանդական եղանակներով, դրա համար էլ գաղտնիք չի, որ նրանք հասել են մի քանի միլիարդի: Հայաստանում դեղորայքի գովազդը բիզնես է: Չպետք է ժողովրդի մեջ լցնեն քիմիկատները: Իսկ բնակչությունը ցանկանում է արագ լուծում ստանալ իրենց հիվանդությունը , բայց նրանք չեն մտածում հետագա խնդիրների մասին: Բնաբուժությունը հիվանդության բուժման երկար ժամանակ է պահանջում, բայց արդյունքը լինում է դրական և վերջնական: Մենք պետք է աշխատենք անել ամեն բան, որ մեր ազգը լինի առողջ:
Այսօր բժշկության բազմաթիվ մեթոդներ կան, և հաճախ մարդիկ չեն կողմնորոշվում` դրանցից որին վստահել : Ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայրենակիցներին, ինչպե՞ս տարբերակել արդյունավետ և որակյալ բժշկությունը:
-Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա մի բան, որ ավանդական բժշկությունն ունի հարյուր տարվա պատմություն, իսկ բնաբուժությունն ունի այնքան տարվա պատմություն, որքան մարդու ծագումնաբանությունն է: Այս պարագայում մարդիկ պետք է մտածեն` որտեղ պետք է դիմեն իրեց բուժման համար: Պետք է հնարավորինս քիչ դիմել քիմիական դեղերին և հասկանալ մի բան` այն ինչը որ տալիս է բնությունը անհնար է վտանգի մեր առողջությունը:
Հարցազրույցը` Թամարա Աբրահամյանի
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26