Կողմերը շատ մոտ են, մեկ-երկու հարցի շուրջ է, որ չկա համաձայնություն, և համանախագահողները ջանում են ավելի մոտեցնել և, ի վերջո, ստորագրել տալ այն փաստաթուղթը, որ դրված է սեղանին: Արցախաադրբեջանական սահմանային վերջին լարվածությունների մասին Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարության մասին նման տեսակետ է հայտնել ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Կենտրոն հեռուստաընկերության» «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերում:
Սահմանային վերջին միջադեպերից հետո առաջին անգամ Մինսկի խումբն արեց հասցեական հայտարարություն, որն իրականում առաջինն Ադրբեջանն է խախտել հրադադարի պահպանման հրադադարը, ինչին պատասխանել է Արցախի ՊԲ-ն:
«Դրական առաջընթաց իսկապես կա և իսկապես առաջին անգամ է դա արվել: Ես մի փոքր այլ կերպ եմ տեսնում այս հայտարարությունը: Թեև հասցեական է և հստակ նշված է, որ հարվածը հասցրել է ադրբեջանական կողմը, և խրոնոգրաֆիկ հերթականությամբ ներկայացվել են իրադարձությունները, այդ առումով մեղադրող, մեղադրյալ կամ, թե ով է մեղադրվում, որևէ կետ, որևէ ակնարկ հայտարարության մեջ չկա»,- նկատել է Վլադիմիր Կարապետյանը:
Այն, որ այս անգամ Մինսկի խումբը հասցեական է հայտարարություն արել, ըստ ԱԳՆ-ի նախկին խոսնակի, պարզապես հստակ ուղերձ է հենց Ադրբեջանին, որ այսուհետ բոլոր նման խախտումները նույն ձևով գրանցվելու են, և սա կարող է իսկապես զսպող գործոն լինել առաջիկայում Ադրբեջանի ինչ-ինչ նկրտումների համար:
«Քաղաքական տարր, անշուշտ, կար: Համանախագահ երկրները որոշում են կայացրել հատկապես բանակցությունների այս փուլում, որոնք շարունակվում են։ Տարածաշրջան առաջիկա այցի մասին պայմանավորվածություններ կան, որոշում կայացվեց իրերն իրենց անուններով կոչելու, կարծում եմ՝ իրենց մոտ կա գնահատական, որ կարող է զսպող միջոց լինել այս կամ այն կողմին»,-պարզաբանել է Վլադիմիր Կարապետյանը:
Նա վստահ չէ, որ Ադրբեջանը լիարժեք կհասկանա համանախագահների ուղերձը, բայց, նրա խոսքով՝ այդ երկիրը մի բան պետք է հասկանա, որ այսուհետ, ամենայն հավանականությամբ, համանախագահ երկրներն արձագանքելու են ու դիվանագիտական վերաբերմունք են ցույց տալու:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26