«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատեց այս տարվա դրամահավաքի թեմաները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստի ընթացքում քննարկվել են այս տարվա դրամահավաքի թեմաները, որոնք առաջարկվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից:
«Թեմաները երկուսն են: Առաջինը խորքային հորերի ջրերի ծրագիրն է, որի շնորհիվ հույս ունենք, որ Արցախում այս պահին չոռոգվող տարածքներում կսկսվի ոռոգման գործընթացը: Այն շատ մեծ ազդեցություն կունենա գյուղատնտեսության զարգացման վրա: Յուրաքանչյուր խորքային հորի հորատման համար պահանջվում է 50 հազար ԱՄՆ դոլար: Այս պահին կա 180-200 այդպիսի հոր: Չեմ կարող ասել, թե առաջին դրամահավաքի արդյունքում կկարողանանք ամբողջությամբ իրականացնել, բայց միանշանակ կընդգծեմ, որ ծրագիրն ընդունվել է ոչ միայն մեկ տարվա համար: Այն կշարունակենք` փնտրելով բարերարների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արա Վարդանյանը:
Երկրորդը` արևային էներգիայի օգտագործման ծրագիրն է: Հիմնադրամը նման ծրագիր Հայաստանում իրականացրել է և փորձ ձեռք բերել: Մյուս տարի Արցախում հնարավոր կլինի գրեթե բոլոր գյուղերում սկսել արևային էներգիայի օգտագործման ծրագիրը: Առաջին փուլում կընդգրկվեն դպրոցներն ու համայնքային կենտրոնները, որոնց հոսանքի պահանջը կիրացվի արևային էներգիայով: Արա Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ այս երկու ծրագրերը ունենալու են շարունակական բնույթ, ինչպես շարունակվում են բոլոր այն ծրագրերը, որոնք սկսել են տարիներ առաջ:
«Հիմնադրամի գործունեության 25 տարիների ընթացքում ունեցել ենք 700 հազար նվիրատվություն` 350 մլն ԱՄՆ դոլարի չափով: Թվերը բավական խոսուն են: Գումարների զգալի մաս գոյանում է փոքր նվիրատվություններով: Շատ հպարտ ենք, որ հիմնադրամին սատարում են մեծ քանակով բարերարներ: Համոզված ենք, որ կգա մի օր և մենք կփաստենք, որ մեզ սատարում է ոչ թե 700 հազար, այլ 10 մլն բարերար»,- հավելեց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26