Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի հրավերով Արցախում գտնվող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունավետ կապ է ստեղծված: «Շատ կարևոր է, որ հերթական այցը ծրագրային բնույթ ունի: «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հետ ձևավորվող ձեր համագործակցությունը, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու Արցախի հետ կապերի ամրապնդման գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում Արցախի տնտեսության մեջ համալսարանի ունեցած տեխնոլոգիական ներդրումը և հետայսու ևս պատրաստ ենք շարունակել առկա փոխգործակցության զարգացումը»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը վարչապետին է ներկայացրել այցի մանրամասները: Նա նշել է, որ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ղեկավարության առաջարկով՝ կադրերի պատրաստման երկարատև և կայուն համագործակցություն են սկսում ընկերության հետ, որը կամրագրվի համատեղ հուշագրի ստորագրմամբ: «Շատ ուրախ ենք, որ հերթական քայլն ենք անում Արցախի հետ մեր համագործակցության ամրապնդման գործում: Համոզված եմ՝ այն նոր շարունակություն է ունենալու ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերում մեր գիտական ներուժի օգտագործման առումով»,- նշել է Ո. Մարուխյանը: Այնուհետև, վարչապետի ներկայությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և «Բեյզ Մեթըլս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը ստորագրել են համագործակցության հուշագիրը:
Հանդիպման ընթացքում վարչապետ Ա. Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55