Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը: «Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել, շփումներ կազմակերպել: Շատ դեպքերում նման հանդիպումների կիրառական արդյունքը լինում է ավելի մեծ, քան հետազոտություններ իրականացնելու ընթացքում: Դուք ունեք հետաքրքիր և հեռանկարային ապագա և ցանկանում եմ, որ այս գիտաժողովից հետո այդ համոզմունքը ձեզ մոտ մեծանա, որովհետև այսօր աշխարհը կանգնած է մեծ մարտահրավերների առջև: Յուրաքանչյուր դարաշրջան, ժամանակահատված ունի իր մարտահրավերները, բայց այսօր դրանք որակապես այլ են»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր կան կասկածներ՝ կապված կառավարման համակարգի հետ և երկրները կանգնած են խնդիրների առջև, թե ինչպե՞ս կառավարել, ո՞րն է լինելու պետության, հասարակության դերը: «Կարծում եմ, որ պետք է գտնել այն բալանսավորված կետը, որի դեպքում վստահ ենք լինելու, որ պետությունն ու հասարակությունը զարգանալու են ճիշտ ուղղությամբ: Կոչ եմ անում նման հարթակներ շատ ստեղծել, որպեսզի հանդիպեք, զրուցեք, 2-3-օրվա քննարկումները կարող են հավասար լինել մեկ տարվա ձեր հետազոտությունների իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Այնուհետև Կարեն Կարապետյանը լսել է գիտաժողովի մասնակիցների մի քանի զեկույցներ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:
«Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսություն ունենալու համար» խորագրով գիտաժողովին մասնակցում է աշխարհի 14 երկրի շուրջ 100 ուսանող ու երիտասարդ գիտնական՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հնդկաստանից, Սիրիայից և այլն: Աշխատանքային երեք օրվա ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են գալիս զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացնում միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:

15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55