«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն: Aurora Dialogues քննարկումների շրջանակում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Նա նշեց, որ սա նոր ծրագիր է, նոր գաղափարով. մարդասիրության ոլորտում նման ծրագրեր չեն եղել:
«Մեր նման փոքր ազգն այսօր աշխարհին ներկայացնում է նոր գաղափարներ` կախված թե վերապրողների, թե նրանց սատար կանգնող հերոսների մասին: Այս թեմաների վրա աշխարհը քիչ է կենտրոնանում: Այսօր տեսնում ենք, որ Եվրոպայում խոսվում է փախստականների խնդիրների մասին, բայց մյուս կողմից կան մարդիկ, ովքեր վտանգում են իրենց կյանքը նրանց փրկելու համար: Ահա այս նյութերը քիչ են ներկայացվում, այդ մասին քիչ է խոսվում»,-ասաց Նուբար Աֆեյանը:
Նա նշեց, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունն առաջին տարում կարողացավ հասնել նրան, որ այդ թեմաներն առաջ քաշվեն, նման խնդիրների վրա հրավիրվի աշխարհի ուշադրությունը: Հայաստանը կարող է դա շարունակել և առաջ տանել որպես շարժում:
«Հուսամ Հայաստանը կդառնա այդ տեսակ շարժման կենտրոն: «Ավրորա»-ի կարևոր առաքելությունն այն է, վտանգի մեջ հայտնված մարդիկ հասկանան, որ մենակ չեն: Իրենց կողքին կան ուրիշները, որոնք պատրաստ են վտանգել իրեն կյանքը և փրկել նրանց: Դա պետք է փրկվելու հույս տա լքվածներին»,-ասաց նա:
«Մենք պետք է ցույց տանք, որ կարողացանք հաղթահարել այդ լքված լինելու զգացումը, ու այսօր դարձել ենք օրինակ: Մենք պետք է նաև ուրիշների ցավը կիսենք: Դա կլինի լավագույն պատասխանը թուրքերին: Այսպիսի օրինակները շատ ազդեցիկ են: Նախորդ տարի գումարներն ուղղվեցին Բրազիլիայի ծնողազուրկ երեխաների օգնությանը: Այդ երեխաները, ովքեր մինչ այդ չգիտեին Հայաստանի մասին, այսօր խոսում են օգնող, կարեկցող հայերի մասին»,-հավելեց Նուբար Աֆեյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26