Հայաստանի համար ավանդական շուկաները շարունակում են մնալ ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Վրաստանը, սակայն կարող են լինել նաև այլ կարևորագույն շուկաներ: Այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով՝ այդ շուկաները կարող են լինել Պարսից ծոցի և արաբական այլ երկրների շուկաները, որոնք գնողունակության տեսանկյունից բարձր հնարավորություններ ունեն, և հայկական ապրանքը կարող է իր որակով ու առանձնահատկություններով բավականին հետաքրքիր լինել այնտեղ:
«Մեր հիմնական արտահանման հնարավորություններ ունեցող ապրանքատեսակները պատրաստի ապրանքներն են: Այսինքն՝ ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, տեքստիլ, գյուղատնտեսական ապրանքներ: Այս փուլում արտահանման մեծ հնարավորություններ ունեն նաև ծխախոտի, հրուշակեղենի արտադրանքները, սակայն պետք է լայնացնենք մեր արտահանվող ապրանքատեսակների շրջանակը»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով ԵԱՏՄ երրորդ երկրներ ապրանքների արտահանմանը՝ Ազիզյանը նշեց, որ Հայաստանի հիմնական նպատակը երրորդ երկրներ արտահանելն է: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի իմաստը դա է: Փոխնախարարը նշեց, որ ԵԱՏՄ տարածքում Հայաստանից արտահանվող ապրանքների որակից լավատեղյակ են և դրա համար մեծ գովազդ ու ճանաչողական աշխատանքներ հարկավոր չեն, ի տարբերություն երրորդ երկրների շուկաների:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55