Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակչուհի, 1998թ. ծնված Անուշ Ադամյանի դատավարությունը:
Անուշ Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, անձանց մեղադրելով տեղի չունեցած ծանր հանցագործության կատարման մեջ կատարել է սուտ մատնություն, որ 2016թ հոկտեմբեր ամսին Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչներ Արթուր Ամիրյանը և Արմեն Առուստամյանն ու ինքնությունը չպարզված մեկ այլ անձ իր ներկայությամբ թմրամիջոց են հյուրասիրել միմյանց, որոնցից Ա.Առուստամյանը իրեն նույնպես առաջարկել է օգտագործել, սակայն ինքը հրաժարվել է: Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Անուշ Ադամյանն ութամյա կրթություն ունի, 19 տարեկան է, ամուսնալուծված, իսկ խնամքին մեկ անչափահաս երեխա ունի:
Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրած եղել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այնուհետև այն փոխել է, որովհետև Անուշ Ադամյանը չի ներկայացել դատական նիստերին:
Մեղադրողը դատարանին միջնորդել է փոխել ամբաստանյալի հանդեպ խափանման միջոցը, խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Անուշ Ադամյանի «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը փոխել «Կալանավորման», նրա նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ գործի վարույթը կասեցվել է մինչև Անուշ Ադամյանին հայտնաբերելը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310 հոդվածի համաձայն` դատական նիստին կանչված անձերից որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26