«Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողությունից հետո մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց, որ մրցանակը կառավարություններին սիրաշահելու կամ քննադատելու միտում չունի, ապաքաղաքական է։
«Այստեղ ենք ասելու, որ մենք նման ենք միմյանց, ունենք նույն խնդիրները»,-ասաց նա։ Խոսելով այն մասին, թե ինչ են ակնկալում տեսնել 10 տարի հետո՝ նա ասաց, որ հավատում են իրենց գործին:
«Ես երազում եմ, և դա իմ անձնական երազանքն է, որ Հալեպում լինի խաղաղ և Դերզորում, որտեղ ժամանակին սպանվել են բազմաթիվ հայեր,- ասաց նա,- մյուս ամենամեծ երազանքս այն է, որ «Ավրորան» չեղարկվի, որ մենք «Ավրորայի» կարիքը չունենանք»:
Մրցանակի 2017թ. դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան էլ ասաց, որ մրցանակն առաջին հերթին օգնելու է, որ բարեկարգվի Հարավային Սուդանի Նուբա լեռներում գտնվող հիվանդանոցը և օգնություն ստանան Նուբա լեռան բնակիչները։
«Երբ ես հեռացա Նուբայից, պարզապես ասացի, որ գնում եմ մրցանակաբաշխությանը մասնակցելու»,- ասաց նա՝ նշելով, որ շատ բան ակնհայտ էր, քանի որ նրան Հայաստանից փոխարինելու էին գնացել հայ բժիշկներ:
Թոմ Քաթինան կարևոր համարեց նաև այն, որ ինքը հնարավորություն է ունենալու օգնել երեք այլ կազմակերպությունների «Ավրորայից» ստացած դրամաշնորհով:
Նա ասաց, որ իր գործունեության հիմքում ընկած է գաղափարը, որ բոլորը նույն մարդիկ են՝ անկախ գույնից և ազգությունից՝ նշելով, որ Նուբա լեռան բնակիչներն էլ նույն կերպ են իրեն ընդունում, իրենց հավասարի պես:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26