Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանում գործող Ռամկավարական ազատական կուսակցությունը չգործի, այն շփոթություն է բերում. այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես հայտարարեց Արգենտինայից ժամանած Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ,Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը:
«Հայաստանում գործող կուսակցության անունը պետք է փոխվի: Երբ այս կուսակցությունը գրանցվեց, որևէ մեկը մեզ չհարցրեց՝ ընդունո՞ւմ ենք, թե՝ ոչ: Թող դնեին հայկական կուսակցություն»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում գործող կուսակցության և իրենց գործունեությունն ու ծրագրերը տարբեր են, և նրանց միջև հակասություններ են առաջացել, քանի որ Հայաստանում գործող կուսակցությունն անձնական շահերի համար է հիմնված:
Սերխիո Նահապետյանը նշեց, որ շատ մտահոգիչ էր իրենց համար, երբ սփյուռքյան ներկայացող կուսակցությունները որոշեցին խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լինել: «Այդ ընդդիմադրությունը վտանգավոր է Հայաստանի, հայ ժողովրդի համար: Դա վտանգավոր էր նաև Արցախի համար»,- ասաց նա՝ նշելով, որ սփյուռքյան կուսակցությունները՝ հանձինս իրենց, պետք է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին չմասնակցեն, այլ հայաստանյան ներքին գործընթացներին դրսից՝ որպես դիտորդ հետևեն:
«Մենք միշտ պետք է լինենք մեր ժողովրդի կողքին, ինչ հայ ժողովուրդն ընտրի, մենք պետք է դա ընդունենք: Կարևորը հայապահպանությունն է և Հայ դատը: Այսօր մենք եկել ենք եզրակացության, որ Հայաստանում ՌԱԿ-ը չպետք է լինի: Մենք այդքան տարի կուսակցություն չենք պահել, որ գանք մրցակցենք այլ կուսակցությունների հետ: Պետք է դիտորդ լինենք, որ ընտրությունները թափանցիկ լինեն, որ մեր ժողովուրդը լավ ապրի, որ տնտեսական վիճակը լավ լինի, պետք է համագործակցենք բոլոր կառավարությունների հետ»,- ասաց նա:
Ըստ Սերխիո Նահապետյանի՝ նրանց այստեղ՝ Հայաստանում, թույլ չեն տալիս հանդես գալ իրենց դրոշներով և կուսակցական նշաններով, ինչի դեմ նրանք ևս պայքարելու են:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26