Հայաստանում ընթացիկ տարվա 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
2017թ. 4 ամիսներին ՀՀ-ում երեխաների նկատմամբ գրանցվել է բռնության 59 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 71 դեպք, այսինքն` այս տարի հունվար-ապրիլ ամիսներին նման դեպքերի թիվ 12 -ով նվազել է: Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ընդհանուր դեպքերի թվում նվազել են սեռական բռնության դեպքերը: Մասնավորապես, այս տարի չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք, նախորդ տարվա 34-ի փոխարեն: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը, նախորդ տարվա 4-ի դիմաց:
«Կանխարգելիչ միջոցառումները շատ կարևոր են: Դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների կողմից զգալի աշխատանք է կատարվել: Կանխարգելիչ աշխատանքների շրջանակում տեսուչները դաս են անցկացնում: Ի դեպ, նաև ավանդույթ է դարձել, որ բարձրաստիճան ոստիկաններն են գալիս դպրոցներ դասեր վարելու համար»,-ասաց Նելլի Դուրյանը: Դպրոցներում տեսուչների աշխատանքի շնորհիվ է, որ դպրոցներում և հարակից տարածքներում այս տարի չի արձանագրվել անչափահասների նկատմամբ բռնության դեպք:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին` Նելլի Դուրյանը նշեց, որ հիմնականում դրանք կապված են բաժանված ընտանիքների հետ, երբ ծնողները ամուսնալուծվում են ու կռվախնձոր են դառնում երեխաները:
«Երեխան դառնում է կռվախնձոր, նրան մի ծնողից մյուսին տալու համար գործը հասնում է ոստիկանությանը: Բարձրացվում են հարցեր, ծնողի, տատիկի, պապիկի տեսակցության հետ կապված: Այստեղ ոստիկանությունը որոշակի դերակատարություն ունի և փորձում ենք աջակցել երեխաներին»,-ասաց Նելլի Դուրյանը` նշելով, որ աշխատանքային խորհրդաժողովի ժամանակ այս խնդիրը բարձրաձայնվել է նաև ՄԱԿ-ի գրասենյակում:
Ոստիկանության գնդապետը, խոսելով ընտանեկան բռնությունների մասին, նշեց, որ այդ առումով հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացել է: Մարդիկ տեղյակ են, գիտեն, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդմ էլ, այդ հարցերով դիմելիությունն ավելանում է:
Նելլի Դուրյանը նկատեց, որ այլ պետությունների համեմատ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունների թիվը բավական ցածր է:
«Մեզ համար ուրախանալին այն է, որ նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրվել, չնայած դրան, պետք է հասնել նրան, որ ընդհանրապես բռնություն չլինի, ոչ ընտանիքում, ոչ հաստատություններում, փողոցներում»,-հավելեց Նելլի Դուրյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26