 
            2017 թ. ընտրությունների ճակատագրական նշանակությունը չգիտակցվեց ոչ կառավարող դասի, ոչ էլ, ցավոք, հասարակության կողմից: Նման հայտարարություն է արել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը «Լրատվական» ռադիոյի եթերում:
«Կառավարության ձևավորումը ցույց է տալիս, որ ուղղակի նախընտրական խոստումների, փոփոխության խոստումների և գեղեցիկ PR-ի, կլինի դա գեղեցիկ տեսահոլովակ, թե բարետես վարչապետ, այս ամենի քողի տակ ուղղակի վերարտադրվեցին»,-կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիրը:
Ըստ նրա՝ կառավարության վերանշանակումը ցույց է տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք անցյալում, ունենք այն, ինչ ունեինք անցյալում: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ունենք այն նույն պրոֆեսիոնալիզմով, մտավոր կարողություններով մարդիկ, որոնք ոչ 6 ամսվա ընթացքում են լուրջ նշան տվել, որ բան են փոխելու, ոչ էլ այժմ կարող են` 4-5 տարվա ընթացքում:
«Ինձ ահավոր մտահոգում է այն, որ մենք տեսանք միջազգային դիվանագիտության մեջ Հայաստանի խարխլված դիրքերը, որ Ադրբեջանն օգտագործեց 2016 թ. ապրիլյան պատերազմում: Ինձ մտահոգում է Հայաստանի ինքնիշխանության կրճատումը, որը տեղի ունեցավ ԵՏՄ-ին անդամակցության, նաև աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ հարաբերությունները վերասահմանելու անկարողության պայմաններում»,-հայտնել է Ստյոպա Սաֆարյանը:
Նրա կարծիքով՝ ձևավորվող իշխանությունը բացարձակապես անհամարժեք է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին:
«Այս ամենը շարունակում է որպես մարտահրավեր մնալ, բայց այն ուժը, որը նորից ստանձնել է իշխանություն ձևավորելու իրավունքը այդ խնդիրներն իր առջև չի դրել նախկինում, չի էլ դնելու ապագայում: Ընտրողի վարքագիծը բացարձակ իռացիոնալ դաշտում է, և Հայաստան պետությունն ինքն արդեն իռացիոնալի դաշտում է»,-ընդգծել է վերլուծաբանը:
Նրան մտահոգում է այն, որ այս խորհրդարանական ընտրությունները վեր էին ածվել մրցույթի: Եթե խաղում ես ռադիկալ տրամադրությունների վրա, ապա այդտեղ պետք չէ ներկայանալ որպես աջ կամ ձախ, պետք էր ուղղակի մաքսիմալ, խիստ քննադատել, հայհոյել իշխանությանը, ինչն, ըստ վերլուծաբանի, անում էին  «ՕՐՕ»-ն, «Ելք»-ը, որովհետև իրենք չունեին հստակ ընդգծված աջ կամ ձախ քաղաքական ուղղվածություն և աշխատում էին այդ դաշտում:
«Այլ քաղաքական ուժեր՝ «Ծառուկյան» դաշինքը, Հանրապետականը և այլն, աշխատում էին բացարձակապես փողի դաշտում, ով ավելի լավ և համոզիչ կառաջարկի ընտրակաշառքը: Հետևաբար այս կտրվածքով և սրա հետ միասին կար մրցույթ՝ ով ավելի գեղեցիկ կներկայանա քաղտեխնոլոգիաների ոլորտում, ընտրարշավի ձևերի առումով, գաղափարական բանավեճի համար ընդհանրապես տիրույթ չկար: Կարծես՝ մենք գլոբալ տրենդ ենք տեսնում և դա միայն ու միայն Հայաստանի խնդիրը չէ»,-վստահեցրել է Ստյոպա Սաֆարյանը: Նա կարծիք է հայտնել, որ քաղաքային, ծրագրային տիրույթի համար դաշտը մեռնում է: Մենք թևակոխում ենք պոպուլիզմի շրջան:
Մենք դա տեսանք և՛ ամերիկյան ընտրությունների օրինակով, և՛ ֆրանսիական ընտրությունների օրինակով, և՛ հայաստանյան ընտրությունների օրինակով: Հավատացնում եմ՝ նույն բանը պատմում էին և՛ Բուլղարիայից, և՛ Ռումինիայից, և՛ Մոլդովայից, և՛ Ուկրաինայից: Այսինքն՝ մենք գրեթե բոլոր տեղերում ունենք քաղաքական կյանքի էրոզիա և պատահական չէ, որ աշխարհն այսօր դարձել է այսքան վտանգավոր»,-վերլուծել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիրը:
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02