Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Այս տարվա ծրագրով նախատեսված 1618 մուտքերից արդեն վերանորոգվել է 297-ը: Շարունակվում է նաև հարթ և թեք տանիքների նորոգումը:
Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում շարունակելով ներգրավել նաև շենքերի բնակիչներին:
«Աշխատանքներն իրականացնելիս թե՛ համատիրությունը և թե՛ վարչական շրջանի համապատասխան բաժինը պետք է մշտապես կապի մեջ լինեն բնակիչների հետ: Միայն ներկայացվող տեղեկանքներով չպետք է բավարարվել: Մշտական հետադարձ կապ ապահովեք մեր համաքաղաքացիների հետ, որպեսզի հստակ իմանաք, թե որքանո՞վ են բնակիչները գոհ կատարված աշխատանքից և, ընդհանրապես, բարձրացված այս կամ այն խնդրի լուծումից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ սահմանված ժամկետում ուսումնասիրվել և ըստ ոլորտների ամփոփվել են վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները: Ըստ այդմ զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ստացվել է 399 դիմում և առաջարկություն: Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ տնտեսության, անշարժ գույքի, շինարարության և բարեկարգման, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև առողջապահության վարչություններին: Ստացված 399 դիմում-առաջարկություններից 344-ին արդեն տրվել է համապատասխան ընթացք, մյուսները գտնվում են քննարկման փուլում:
Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացված առաջարկներն անհրաժեշտության դեպքում դարձնել ծրագրային առաջնահերթություններ և հետևել ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ այս հարցում ևս ապահովելով քաղաքացիների հետ հետադարձ կապը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47