«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան»,- երեկ տոնական մի միջոցառման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ժողովրդական լեզվով ասած, ցեցը գցելով օլիգարխների ջանը:
Առավել քան համոզված եմ, որ Շարմազանովը տվյալ պարագայում ոչ թե Սերժ Սարգսյանի ուղղակի ցուցումն է կատարել, այլ ուղղակի բացահայտել է այն տրամադրությունները, գուցե նաեւ խոսակցությունները, որ կան իշխանության վերնախավում:
Մյուս կողմից՝ Շարմազանովը ներկայացնում է ՀՀԿ-ի այն թեւը, որ ներսում պարբերաբար դժգոհում է «անարդարությունից», թե իբր օլիգարխների պատճառով ամբողջ օրը ժողովրդի «թուք ու մուրն» են ուտում, իսկ դրանք տեղներից շարժվել չեն ուզում: Ուշագրավ է, որ Շարմազանովին արձագանքած ոչ մի օլիգարխ չի ասել, որ հնչածը ընկալել է ներդրումներ անելու հորդորի համատեքստում: Այսինքն՝ Հայաստանը ներդրումների տեսանկյունից այնքան անհույս երկիր է, որ ոչ մի բանական մարդ չի համարում, որ ԱԺ փոխնախագահը կարող էր ներդրումներից խոսել:
Մյուս կողմից` օլիգարխները շատ լավ հասկանում են, որ բյուջեն դատարկ է, դրսից փողեր չեն սպասվում, եւ ժողովրդի բերանը փակելու համար իրենց ստիպելու են «մուծվել»: Բայց, օրինակ, Սամվել Ալեքսանյանը խոշոր կալիբրի օլիգարխ է եւ բաց տեքստով ակնարկում է, որ Շարմազանովը չէ այն մարդը, ով պետք է իրեն բան ասի:
Այստեղ բացահայտվում է մեր օլիգարխիայի թշվառությունը, նրա կրիմինալ բնույթը: Նորմալ երկրում գործարարին որեւէ մեկը չի կարող ստիպել, որ նա «մուծվի»: Քաղաքակիրթ աշխարհում մարդիկ հարկեր են վճարում ու հանգիստ բիզնես են անում՝ չհանդուրժելով ու ապօրինի համարելով իշխանության ցանկացած միջամտություն: Հայաստանի օլիգարխը նման համարձակություն չունի, որովհետեւ նա ընդամենը իշխանության կողմից «նշանակված» է կոնկրետ բիզնեսի վրա, հաճախ՝ մոնոպոլ կարգավիճակով, եւ մուծվում է ոչ թե բյուջեին, այլ կոնկրետ պաշտոնյաների գրպաններին: Ալեքսանյանը «դուխով» հակադարձում է Շարմազանովին, որովհետեւ «մուծվում» է շրջանակների, որոնց մոտ ԱԺ փոխնախագահն ընդամենը կոմսոմոլ է:
«Կիլիկիա» գարեջրի ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբ, ավելի փոքր կալիբրի օլիգարխ է: Նա ընդգծել է, որ Էդուարդ Շարմազանովը հենց այնպես հայտարարություն չէր անի: «Ով նման բան է ասում, ուրեմն մի բան ունի դատարկելու, կամ ինչ-որ մեկին գիտի, որ պիտի դատարկի»,- մանրամասնել է նա:
Պատկերացնում եք՝ ինչպիսի խուճապ է մեր օլիգարխիայի շրջանում: Անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը տեղյակ էր, թե ոչ Շարմազանովի հայտարարությունից, նա ստացավ իր ուզածը. հիմա օլիգարխիան հերթի է կանգնելու «մուծվելու» համար, որպեսզի խուսափի կուլակաթափությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55