ARM | RUS |

Մենք միշտ այնտեղ ենք, որտեղ ընդունված որոշումների կատարման հարցում թերացումներ կան. Հովհաննես Հովսեփյան

30.05.17 | 10:04

Tert.am–ը զրուցել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի պետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

– Պարոն Հովսեփյան, Նախագահ Սերժ Սարգսյանը Ձեզ կրկին նշանակեց իր վերահսկողական ծառայության պետի պաշտոնում, որը զբաղեցրել էիք 8 տարի: Նույն պաշտոնում Ձեր նախորդ պաշտոնավարման տարիներին ո՞րն եք համարում Ձեր ամենալուրջ բացահայտումը:

– Անշուշտ, շնորհակալ եմ պատասխանատվության այս կարևորագույն շրջանակը կրկին ինձ վստահելու համար, ինչը, թերևս, նաև իմ 8 տարիների աշխատանքի յուրատեսակ գնահատական է։ Սա իսկապես շատ պարտավորեցնող է։

Քիչ ոլորտ կարող եմ հիշել, որ իմ նախորդ պաշտոնավարման ընթացքում որևէ ուսումնասիրություն կատարած չլինենք կամ որևէ կոնկրետ խնդիր լուծած չլինենք։ «Ամենա»-ի ընտրությունը սուբյեկտիվ կարող է լինել, բայց կարող եմ ասել, որ հետագա զարգացման տեսանկյունից խիստ կարևոր եմ համարել պետական գնումների, ընդերքօգտագործման, էներգետիկայի, առողջապահության, հարկահավաքագրման գործընթացում կեղծ փաստաթղթերի շրջանառության և մի շարք այլ ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները։ Մեր ուսումնասիրություններն ինքնին այնքան օգտակար չէին լինի, եթե շարունակություն չգտնեին համապատասխան ոլորտների հետագա ինստիտուցիոնալ կայացման քաղաքականության դաշտում։ Շատ լավ է, որ նման շարունակություններ մենք տեսել ենք բազմաթիվ դեպքերում։

– Վերադառնալուց հետո ունե՞ք տեսլական՝ որ ոլորտներն եք առաջնահերթ ստուգելու, որ հիմնարկներն ու հաստատությունները:

– Փորձը ցույց է տալիս, որ մենք միշտ այնտեղ ենք, որտեղ արդյունավետությունը կաղում է կամ որտեղ նոր լուծումների կարիք կա։ Այս ուղղությամբ, անշուշտ, շարունակելու ենք գործել։ Միևնույն ժամանակ, սահմանադրական փոփոխություններից և խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուց հետո այսօր մենք մեր մշտական գործառույթներից բացի կառուցվածքային վերափոխումների խնդիրներ ունենք լուծելու նաև վերահսկողական մարմինների կոնսոլիդացիայի ոլորտում և դրա համար շատ ժամանակ չունենք։ Այնպես որ, հետաքրքիր ու ծանրաբեռնված աշխատանքի ժամանակահատված է սպասվում։

– Անցած տարվա հոկտեմբերին ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվելուց հետո, հետևե՞լ եք, առաջընթաց տեսե՞լ եք ՊԵԿ աշխատանքներում: Դեռ տարեվերջին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել էր, թե երկրի ղեկավարության կողմից կա խիստ հանձնարարություն և առաջին քայլը համակարգը կաշառակեր և անառողջ տարրերից մաքրելն է: Ձեր՝ ՊԵԿ-ում աշխատելու ընթացքում եղե՞լ է դեպք, որ բախվել եք նման տարրերի հետ և ի՞նչ եք արել այս ուղղությամբ:

– Պետական եկամուտների կոմիտեում երկար չեմ աշխատել, որպեսզի հասցնեմ այդ ընթացքում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքներն ինքս գնահատեմ և նոր շտկումներ անեմ։ Բայց այն, ինչ արվեց այդ ոչ երկար ժամանակահատվածում, կարճ կարելի է անվանել իրականացվող բարեփոխումներին նոր թափ հաղորդում, մասնավոր ընկերություններ-ՊԵԿ շփումներում մթնոլորտի փոփոխություն ու փոխվստահության մակարդակի բարձրացում։ Հարկահավաքության հարցում ակնառու վերելքին զուգընթաց առանձին կարևորագույն երևույթների համար գտնվեցին ու տրվեցին հիմնարար լուծումներ, որոնք անշրջելի են և կարող են լավ հիմք հանդիսանալ հետագա զարգացման համար։ Այդ գործընթացներն այսօր էլ շարունակվում են, և մեր երկիրը հետևողականորեն պետք է հասնի միջազգային ամենաժամանակակից չափանիշների. մենք այս հարցում այլընտրանք ու որևէ պահ կանգ առնելու իրավունք չունենք։

– Կա տեսակետ, որ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայությունը նաև քաղաքական «գործառույթներ» ունի այն առումով, որ կարող է մտնել ցանկացած հիմնարկ և այդ հիմնարկի հետ փոխկապակցված պաշտոնյային իր տեղը ցույց տալ։ Համաձա՞յն եք այս պնդման հետ։

– Ոչ, հարցի մեջ օգտագործված առանձին բառերի ընտրության հետ համաձայն չեմ։ Մենք միշտ այնտեղ ենք, որտեղ ընդունված որոշումների կատարման հարցում թերացումներ կան, որտեղ ներդրված միջոցներն ու ստացվող արդյունքը անհամապատասխան են։ Մեր դերը արդյունավետության բարձրացումն է, ոչ թե, ինչպես Դուք եք նշում, «պաշտոնյային իր տեղը ցույց տալը»։ Իհարկե, ակնհայտ թերացած կամ իր աշխատանքին անպատասխանատու վերաբերված պաշտոնյաների գործողությունների կամ դրանց բացակայության մասին հիմնավոր վերլուծությունները պատշաճ և ժամանակին ներկայացվում են Հանրապետության Նախագահին, ու շատ դեպքերում Ձեր նշած երևույթն իսկապես տեղի ունենում է, բայց դա որպես հետևանք է լինում, ոչ թե որպես նպատակ մեր գործունեության համար։


–Կուսակցական պատկանելությունը Ձեզ չի՞ կաշկանդում վերահսկողություն իրականացնել հաստատություններում, որոնք ղեկավարում են Ձեր կուսակիցները։ Իսկ քաղաքական օպոնենտների կողմից ղեկավարվող կառույցների վերահսկողության դեպքում վերաբերմունքն ինչպիսի՞ն է։

– Իմ անմիջական ղեկավարի՝ Հանրապետության Նախագահի կողմից մեզ տրվող ցուցումներում և հրահանգներում ես երբեք չեմ տեսել կուսակցական որևէ կողմ։ Հետևաբար` մեր գործողություններում էլ իսկզբանե չէր կարող լինել և չկա կաշկանդվածություն կամ այդպիսի գործոն։ Տարիների ընթացքում մենք ձևավորել ենք մոնիտորինգի, վերլուծության և եզրահանգումների կատարման այնպիսի համակարգ, որը ծրագրերի իրականացման ողջ գործընթացը պարզաբանում է ամբողջական և օբյեկտիվ հիմքով, ու այդ ընթացքում ամենևին էլ կապ չունի, թե ով է տվյալ ոլորտի պատասխանատուն, կամ, առավել ևս, ինչպիսի քաղաքական կողմնորոշում ունի։

– Համարվում է, որ Դուք քաղաքականություն մուտք գործել եք Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ: Հիմա, երբ Հովիկ Աբրահամյանը հեռացել է ՀՀԿ-ից, իր հետ պահպանե՞լ եք շփումները և չե՞ք ափսոսում արդյոք, որ նա այլևս ՀՀԿ-ում չէ:

– Չեմ կարծում, որ «քաղաքականություն մուտք գործել» արտահայտությունը իմ դեպքում ճիշտ է. ես ինձ երբեք քաղաքականության մեջ չեմ պատկերացրել այն իմաստով, որ Դուք եք ակնարկում։ Տարիներ շարունակ ես պրոֆեսիոնալ պետական ծառայության մեջ եմ ներգրավված, ստանձնել եմ նաև պաշտոններ, որոնք խիստ ապաքաղաքական են։

Իսկ պետական ծառայության անցել եմ ՀՀ Նախագահի աշխատակազմում այն ժամանակ, երբ երկրի Նախագահը Լևոն-Տեր Պետրոսյանն էր։ Աշխատել եմ 3 նախագահների աշխատակազմերում, աշխատել եմ այդ ժամանակվանից սկսած բոլոր վարչապետների հետ և բոլորի հետ էլ ունեցել եմ և ունեմ աշխատանքային, բարեկամական հարաբերություններ։

Իսկ իմ մասնագիտական զարգացման, ինձ վստահելու և այդ վստահության շնորհիվ իմ եռանդն անընդհատ բազմապատկելու հարցերում, իհարկե, իմ կյանքում եղել է ու կա մեկ գլխավոր դերակատար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը, ումից ես միշտ սովորել եմ և ում հրահանգները ցանկացած հարցում կատարել եմ անվերապահորեն։

– Մամուլը գրեց, որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՀԿ–ն նախընտրական շտաբում հենց Դուք ունեինք կարևորագույն դեր՝ վերահսկելով ռեյտինգային ընտրակարգի թեկնածուներին: Կհաստատե՞ք, թե՞ կհերքեք։

– Չափազանցեցնում եք իմ դերը։ Իսկ կատարված աշխատանքի մասին խոսելու առիթ ես ունեցել եմ արդեն։ Մենք բոլորս էլ կատարել ենք Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարված կոնկրետ ոլորտի մեր անելիքը, կատարել ենք նվիրվածությամբ, պատասխանատվության բարձր զգացումով և ունենք բավարարվածության զգացում ընտրությունների կազմակերպվածության այն բարձր մակարդակով, որն արձանագրվեց, այդ թվում նաև միջազգային դիտորդների կողմից։

– Ժամանակին հանրային քննարկման նյութ դարձավ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակ Ձեր հայտարարագրված խոշոր գումարի և այլ ունեցվածքի մասին ինֆորմացիան: Թեպետ Ձեր պարզաբանող խոսքում նշել էիք, որ դրանք Ձեր գործարար եղբոր նվերներն են, մամուլը, օրինակ, նման հարցադրում էր արել. «Թերեւս դժվար չէ պատկերացնել, թե ում է առնչվել վերահսկողական ծառայության ղեկավարը, և ինչը թաքցնելու դիմաց է այդքան «ճոխ» նվերներ ստացել»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս տրամադրությունները, չե՞ք կարծում, որ այս և այլ պարզաբանումներում մամուլի առաջ պետք է ավելի բաց լինեք:

– Մամուլի առջև բաց լինելու մասով համաձայն եմ, դրա համար էլ, եթե կարիք է լինում, պարզաբանում եմ։ Ունեցվածքի թեմայի շուրջ խոսել եմ, մեկ անգամ էլ անդրադառնամ, հատկապես որ, ինչպես Դուք եք նշում, իմ աշխատանքային գործունեության հետ կապողներ էլ են եղել։

Մեր ընտանիքն ունևոր է շատ վաղուց, շատ ավելի վաղուց, քան ես պետական կարևոր պաշտոններ եմ զբաղեցնում։ Մասնավորապես եղբայրս այսօր էլ հայտնի գործարար է Ռուսաստանի Դաշնությունում, միաժամանակ բավականին ակտիվ բարեգործական ու ներդրումային նախագծեր իրականացնող՝ արդեն հայրենիքում։ Բարեգործական գործունեությանը ես էլ բավականաչափ ժամանակ է հաճույքով միացել եմ։ Ովքեր իրազեկված են, այս մասին լավ գիտեն, և իմացողների մոտ երբեք Ձեր նշած հարցը չի կարող առաջանալ։ Իմ ունեցվածքը որևէ կերպ իմ աշխատանքի հետ կապելը ոչ միայն իրականության հետ կապ չունի, այլև շատ անարդար է։ Փառք Աստծո, որ շատերը գիտեն մեր ընտանիքը, իսկ անտեղյակության հիմքով եզրահանգումները բացառություններ են, որ իսկապես եզակի են։


Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ...

13:33

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել...

12:36

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա...

12:02

Կապանում վթարային ջրանջատում կլինի

Կապանում վթարային ջրանջատում կլինի

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55