Լրատվամիջոցները հրապարակել են BBC հեռուստաալիքի Inside Out South West հաղորդման խմբագիր Սամանթա Սմիթի նամակը, որը նվիրված է հեռուստալրագրողների «դրես կոդին» (հագուստի վարքագրքին): Այս մասին հայտնում է The Independent-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սմիթն իր նամակով գործընկերներին կոչ է անում քննարկել հեռուստահաղորդավարուհիների արտաքին տեսքը և առաջարկում ցուցակ, որը կազմվել է «սխալների և անհեթեթությունների բազմամյա փորձի հիման վրա»:
Սմիթի կարծիքով՝ կադրում հայտնվող աղջիկները պետք է պարտադիր կրեն խիստ պիջակ, իսկ «մռայլ պատմությունների» դեպքում սև հագուստ կրեն: Եթե կոստյումը մի քանի գույն ունի, ապա հագուստի առանձին տարրեր պետք է միատոն լինեն:
Խմբագիրը նաև ընդգծել է կոճերը տաբատով կամ կոշիկով ծածկելու անհրաժեշտությունը: Նրա կարծիքով՝ դրսում անցկացվող ռեպորտաժների ժամանակ թույլատրելի, սակայն ցանկալի չէ ջինսե հագուստ կրելը:
Սմիթը հաղորդավարուհիներին խորհուրդ է տվել մինչև ուսեր հասնող կամ ավելի կարճ մազերով սանրվածքներ ունենալ:
Խմբագրի կազմած անցանկալի հագուստի և կոշիկի թոփ ցուցակում ներառվել են հագուստի հետևյալ տարրերը. ցանկացած հագուստ բնական կամ արհեստական կաշվից կամ լատեքսից, զարդեր, արևապաշտպան ակնոց, կիսատաբատ, «համարձակ» նախշերով զուգագուլպաներ, սպորտային տաբատներ, կարդիգաններ, ինչպես նաև սպորտային կոշիկ և սանդալներ:
BBC-ի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ նամակն ուղղված է եղել աշխատակիցների նեղ շրջանակին, որոնք պետք է իմանան՝ «ինչն է աշխատում և ինչը չի աշխատում կադրի մեջ»:
12:53
12:42
12:22
12:07
11:48
11:34
11:17
11:08
10:43
10:25
10:11
09:46
09:23
09:08
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15