ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, ինչպես նաև ՀՀ ՏԿԶ նախարարության և Շիրակի մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ Դավիթ Լոքյանը Մարալիկ քաղաքում հանդիպել է խոշորացվող Անիի, Մայիսյանում՝ խոշորացվող Մարմաշենի և Ախուրյանում՝ խոշորացվող Ախուրյանի բնակավայրերի շուրջ 40 ղեկավարների հետ: Դավիթ Լոքյանը համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով Շիրակի մարզում նախատեսվում է ձևավորել խոշորացված 3 փնջեր.
Անի՝(Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ (թվով 17):
Ախուրյան ՝ (Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ (թվով 8):
Մարմաշեն` Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի (թվով 15):
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26