Բյուջետային գրասենյակը հրապարակել է 2016թ բյուջեի կատարման հաշվետվությունը: Ծախսերի մեջ ընդհանուր բնույթի պետական ծառայությունների հետ կապված` 2016 թվականի պետական բյուջեից 292.1 մլրդ դրամ տրամադրվել է ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին` ապահովելով ծրագրի 96.8% կատարողական: 2015 թ. համեմատ ծախսերն աճել են 3.8%-ով կամ 10.7 մլրդ դրամով:
«Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են 23.1 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի 95.4%-ը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցները գրեթե ամբողջությամբ օգտագործվել են` կազմելով շուրջ 4.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 2.8%-ով:
ՀՀ վերահսկիչ պալատի պահպանման նպատակով տրամադրվել է 936.2 մլն դրամ` կազմելով ծրագրի 98%-ը: 2015թ. համեմատ նշված ծախսերն աճել են 2.3%‑ով:
Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանմանը տրամադրվել է 10.5 մլրդ դրամ` կազմելով ծրագրի 97.4%‑ը, որը պայմանավորված է տնտեսումներով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 0.8%-ով:
Վարչական օբյեկտների հիմնանորոգման համար օգտագործվել է 806.6 մլն դրամ` կազմելով նախատեսվածի 85%-ը:
Երևանի քաղաքապետարանին՝ աշխատակազմի պահպանման նպատակով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբվենցիա, որը 2.4%‑ով գերազանցում է 2015 թ. ցուցանիշը: Այն հիմնականում պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:
Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների դասի ծրագրերին 2016 թվականին տրամադրվել է 76.7 մլրդ դրամ` կազմելով նախատեսվածի 90.1%-ը: 2015 թվականի համեմատ նշված դասի ծախսերը նվազել են 18.8%-ով կամ 17.7 մլրդ դրամով:
Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծրագրին տրամադրվել է 14 մլրդ դրամ, որն օգատործվել է 99.1%-ով: 2015 թ. համեմատ ախսերը նվազել են 13.1%-ով:
Նախատեսված ողջ ծավալով օգտագործվել են ավելացված արժեքի հարկի վերադարձի համար նախատեսված միջոցները, որոնք կազմել են շուրջ 48.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 11.3%-ով:
14.7 մլրդ դրամ է տրամադրվել արտաքին հարաբերությունների դասի ծրագրերին, որը կազմել է նախատեսված հատկացումների 97.5%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով նախատեսված միջոցների տնտեսմամբ: Արտաքին հարաբերությունների ծախսերը 2015 թ. համեմատ աճել են 5.7%-ով:
Շուրջ 9.6 մլրդ դրամ պետական բյուջեի հաշվին և 446 մլն դրամ` արտաբյուջետային միջոցների հաշվին ուղղվել է ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանմանը, որոնք օգտագործվել են նախատեսված ողջ ծավալով: Արտաբյուջետային միջոցների հաշվին ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը նվազել են 45.5%-ով:
Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության ծախսերը կազմել են 2.3 մլրդ դրամ կամ նախատեսվածի 89.6%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 19.3%‑ով:
2016 թվականին «Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք» դասին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 10.8 մլրդ դրամ, որը կազմել է նախատեսված ցուցանիշի 99.6%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 1%‑ով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26