ARM | RUS |

Դուշման Վարդան. հող ազատագրողը

31.05.16 | 11:23

Դուշման Վարդանը մանկուց երազել է կռվող լինել: 1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի։ Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»։ Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ։
1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։ «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»։ Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ։ «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի», - հետո ավելացրել, որ կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին։
Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ Դատի ռազմական թևի հետ։ Արցախում զենքի պակաս կար և 1989 թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որն հետո ուղարկվում է Շուշիի Բերդաձոր գյուղ։ Այնուհետև ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները։

«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից»։ Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաև Արցախում։ Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին։ Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները։ Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»։ Իսկ պատերազմը գնալով ուժգնանում էր։ Կատաղի մարտեր էին տեղի ունենում Երասխավանի, Ասկերանի, Շահումյանի շրջաններում։ Վարդանը անցնում է Կոռնիձոր (Корнидзор)։ Ընկերները նրան կոչում են «Դուշման»։ Այս մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում։ Այնուհետև Դուշմանը մասնակցում է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին։ Այնուհետև, մշակույթի աշխատողի փաստաթղթերով անցնում է Արցախ, որտեղ մասնակցում է Բադարա և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը։

1991 թ. հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել։ Վարդանի տղերքի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թ. հունվարի 22-ին։ Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում։ Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը։ Հայկական գրոհը սկսվեց գիշերը՝ երկու ուղղությամբ։ Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը՝ շուրջ 40 կռվողներ։ Նրա խումբը հարձակվելով թիկունքից՝ անակնկալի բերեց ազերիներին։ Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը՝ 1992 թ. փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար և Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։ Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնությունը զգաց և ինքը՝ Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր։

Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը (փետրվարի 25-26-ի գիշերը) և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը՝ ազատումը ազերիներից։ Գործողությունն իրականացվեց փայլուն կերպով և դարձավ անգնահատելի հաղթանակ ԼՂՀ-ի մայրաքաղաքի ու շրջափակման մեջ գտնվող բնակավայրերի անվտանգության ապահովման համար։ Այս հաղթանակները կարևոր նշանակություն ունեցան նաև Շուշիի ազատագրման համար։ Խոջալուի ազատագրման ժամանակ Բեկոր Աշոտի ուժերը հարձակման են անցել Ասկերանի շրջանի Քյարտուկ գյուղից։
Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին։ Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին: «Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին - ահա սա է մեր ուժի աղբյուրը»։ Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից։ Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։ Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը։ Դուշմանի կռվողներն հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան ազատագրել էին Շուշիին հարակից թաղամասերը։
Մայիսի 11-ին Դուշմանի խումբը Հայկի Էջմիածինի ջոկատի հետ շարժվեց Զարիսլու գյուղի ուղղությամբ՝ պաշտպանելու ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհը։ Այդ ժամանակ ադրբեջանական ղեկավարությունը իր առաջ խնդիր էր դրել վերադարձնել Շուշին։ Բախվելով Դուշմանի գլխավորած ուժերի հետ, ադրբեջանցիները կատաղի մարտերից հետո դիմում են փախուստի՝ մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ ռազմավար՝ այդ թվում «T-72» տանկեր, ինչպես նաև կրելով զգալի մարդկային կորուստներ։ Այնուհետև տեղի ունեցավ հաղթական մուտք դեպի Լիսագոր և Բերձոր (այն ժամանակ՝ Լաչին)։ Իրականացվեց Դուշմանի երազանքը՝ տուն վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով։ Պատերազմի օրերին հերոսի մայրը՝ տիկին Զարուհին, նրա կողքին էր և օգնում էր որդուն։ Ծանր ու դաժան մարտերում Վարդանը բազմիցս վիրավորվել է։ «Բուժվելու օրերին նա տանջվում էր նրա համար, որ այլևս չի կարող գնալ կռվելու», - պատմում է Վարդանի մայրը՝ տիկին Զարուհին։ 1992 թ. մայիսին հրամանատարության որոշմամբ ստեղծվեց Շուշիի առանձին գումարտակ։ Հրամանատարի փոխարինող դարձավ Դուշմանը։ 1992 թ. հունիսին ադրբեջանական զինուժը՝ հզորացված Կիրովաբադում գտնվող սովետական 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ուժերով, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա։ Շահումյանի շրջանի գրավմամբ ոգևորված թշնամուն հաջողվեց գրավել նաև ԼՂՀ Ասկերանի շրջանի Դահրազ (Даграз) և Ակբուլագ (Акбулаг), որտեղից բացվեց ուղիղ ճանապարհ դեպի հարավ՝ Մյուրիշեն։ Ստանալով այս տագնապալի լուրերը հունիսի 14-ին Վարդանն արդեն Արցախում էր, որտեղ Մյուրիշենցի Ագո-ի հետ սկսեց սահմանի այդ հատվածում թշնամուն հակահարված տալու աշխատանքներ նախապատրաստել։
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։ Վարդանը զոհվեց 1992 թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։ Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում։

Աշոտ Ասատրյան


PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար...

12:33

Ալիևն է արդեն թքելու իր երեսին․ Մելիք-Շահնազարյան

Ալիևն է արդեն թքելու իր երեսին․ Մելիք-Շահնազարյան

09:33

Տեսան, որ ՀԱԵ-ին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ, կդադարեցնեն նաև ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը. Զաքարյան

Տեսան, որ ՀԱԵ-ին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ, կդադարեցնեն նաև ժողովրդավար...

09:03

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան...

16:02

5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ

5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները....

16:02

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ» հերթական անգամ ատելություն է գեներացնում. Առաքելյան

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների...

15:33

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն...

14:13

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

14:12

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել․ Շարմազանով

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական...

14:05

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

14:00

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44