Արտասահմանյան առաջին ուղեւորությունից հայրենիք վերադառնալուց հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կանգնում է դժվարին խնդրի առջեւ, երբ այստեղ սկսվել է Ռուսաստանի հետ առնչվող հարցերի շուրջ հետաքննություն։ Շրջանակը նեղանում է, երբ դեռեւս չհաստատված մեղադրանքներ են հնչում Թրամփի ամենամոտ աջակիցների, այդ թվում՝ նրա փեսայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մինչ Թրամփը իր արտասահմանյան առաջին այցելությունները հաջողված է որակել, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նրա ամենավստահելի անձանցից մեկը:
«Ջարեդը Նյու Յորքի անշարժ գույքի ամենահաջողակ գործարարներից է և ես շատ հպարտ եմ նրանով»,- հայտարարել էր Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստվում է հարցաքննել Թրամփի փեսային՝Ջարեդ Քուշներին, «ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի» շրջանակներում: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ջարեդ Քուշները, նախքան Թրամփի երդմնակալության արարողությունը, հանդիպել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեպսանի հետ Մոսկվայի հետ գաղտնի կապուղի ստեղծելու նպատակով:
«Անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության համատեքստում, գերխնդիրը մեկն էր՝ վնաս հասցնել Հիլարի Քլինթոնին և աջակցել Թրամփին: Եվ եթե մեր ունեցած տեղեկատվությունը արժանահավատ աղբյուրներից է, ապա Թրամփի փեսան, և ամենավստահելի մարդկանցից մեկը այդ ամենից հետո փորձել է գաղտնի դիվանագիտական հարաբերություններ հաստատել ռուսների հետ Ռուսաստանի դիվանագիտական խողովակներով։ ապա Հարցն այն է, թե ումից են ցանկանում թաքցնել այդ խոսակցությունները», – հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Մայքըլ Հայդենը չթաքցրեց իր վրդովմունքը:
«Որքան անտեղյակ, կասկածամիտ, ինքնավստահ ու անհարգալից պետք է լինել՝ մտածելու համար, որ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպելը լավ և կոռեկտ գաղափար է»:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ռադարում հայտնված նախագահի փեսան, ըստ որոշ լրատվամիջոցների, այլընտրանքային ուղիներ է փնտրել Ռուսաստանի հետ Սիրիայի և այլ հակամարտությունների քննարկման համար, ինչը ըստ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների՝ միանգամայն նորմալ երևույթ է:
«Ըստ իս, Ռուսաստանի նման երկրի հետ հաղորդակցության միջոցների ստեղծումը սովորական, ընդունված և նույնիսկ՝ լավ որոշում է»:
Կոնգրեսի տարբեր հանձնախմբեր անհամբերությամբ սպասում են այս աղմկահարույց գործի առնչությամբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնաթող տնօրեն Ջեյմս Քոմիի վկայությանը։:
Կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով Ջարեդ Քուշները պետք է վկայություն տա Ներկայացուցիչերի պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերթ Մուլերը պետք է փորձի պարզել Մոսկվայի հետ գաղտնի կապուղիներ ստեղծելու գործում քրեական հանցատարրերի առկայությունը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55