Լավագույն կոլեկտիվներն ու մենակատարները` մեկ բեմում, բացառիկ ու իր բնույթով եզակի նախագիծ. հունիսի 23–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը կներկայացնի «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ «Ամեն» շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։ «Նախագիծն իր բնույթով, ժանրով շատ բազմաշերտ է: Մենք փորձել ենք այնպիսի ներկայացում ստեղծել, որը բոլորին հասանելի կլինի: Բեմում միախառնվելու է դասական, փոփ, ֆոլկ երաժշտությունը, այսինքն`լսելու ենք երաժշտական առումով շատ հետաքրքիր երանգներ, ստանալու ենք նոր հնչողություն: Ստեղծել ենք պատում, որի հիմքում հայոց պատմությունն է: Որոշեցինք ստեղծել այնպիսի մի նախագիծ, որը թույլ կտար օտարազգի մարդկանց ավելի լավ ճանաչել Հայաստանը, առնչվել նրա հին և հարուստ պատմության և մշակույթի հետ, տեսնել մեր անցած ուղին, հասկանալ՝ որտեղից ենք գալիս»,-նշում է նախագծի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը: Արաքսյա Մուշեղյանը փաստում է` շոուն գեղեցիկ պատում է հայ ժովորդի ծագման և հավատքի, քաղաքակրթության պատմության մեջ մեր կողմնորոշիչների մասին։ Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստների ու փորձությունների, հայ ժողովուրդը շարունակում է ապրել, ստեղծագործել և վայելել կյանքը: «Ամեն» շուուն ազգի վերածննդի մասին մի պատմություն է: Պատմություն, որը ներկայացվում է վիզուալ էֆեկտների, երաժշտության, պարի լեզվով։ Կազմակերպիչը շեշտում է`ժանրային առումով «Ամենը» նմանօրինակը չունի։ Բեմում ծավալվող պատմությունը կուղեկցվի էկրանին ցուցադրվող վիզուալ պատկերներով և անիմացիայով։ «Մեր ազգը ստեղծել է հետաքրքիր արժեքներ, որոնց մասին գիտեն մարդիկ, ովքեր զբաղվում են պատմությամբ, ուսումնասիրում են մշակույթը: Մենք ուզում ենք այդ ամենը հետաքրքիր ձևով մատուցել այլազգիներին, որպեսզի մարդիկ ցանկանան գալ և տեսնել Հայաստանը: Քանի որ մենք շատ ենք սիրում մեր երկիրը, այս նախագծով ցանկանում ենք վարակել այլ մարդկանց »,-հավելում է նախագծի կոմպոզիտորն ու երաժշտական պրոդյուսերը: Նշենք, որ բացի Արաքսյա Մուշեղյանից «Ամեն»-ի շուրջ է համախմբվել հսկայական պրոֆեսիոնալ թիմ: Լիբրետոն հեղինակել է Էդուարդ Այանյանը (Հայաստան), երգերի տեքստերը՝ Ջիոմմարիա Մոնթին (Իտալիա) և Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը (Հայաստան): Բեմադրող-խորեոգրաֆն է Գրիգոր Խաչատրյանը (Հայաստան): Որպես խորեոգրաֆներ հանդես են գալիս Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը (Հայաստան): Զգեստների դիզայնն իրականացրել է Միքայել Շարաֆյանը (ԱՄՆ): Պրոդյուսերն է Ելենա Շուբինան (Ռուսաստան), գլխավոր պրոդյուսերը` Հասմիկ Չախմախչյանը (Ռուսաստան): Ներկայացմանը մասնակցում են սիմֆոնիկ նվագախումբ (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ), դասական երգչախումբ («Հովեր» պետական կամերային երգչախումբ ), փոփ և ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված օպերային կատարողներ։ Նախագծի փորձերն արդեն սկսվել են: Այս պահին բոլոր կոլեկտիվներն առանձին-առանձին փորձեր են կատարում, որոշ ժամանակ անց էլ կկազմակերպվեն փորձեր, որոնց կմասնակցի «Ամեն»-ի ողջ կազմը: «Մեր թիմն ամբողջ օրն աշխատում է, որ արդյունքը լինի շատ բարձր որակի ու շոուն հետաքրքիր լինի հանդիսատեսին: Մեր մեծ ցանկությունն էր ինչ-որ նոր, յուրահատուկ և մնայուն բան ստեղծել: Ուզում ենք, որ հայ հանդիսատեսն առաջինը տեսնի նախագիծը, քանի որ այն ներկայացվելու է նաև այլ երկրներում»,-հավելում է Արաքսյա Մուշեղյանը: Տեղեկացնենք նաև, որ այս տարվա «Ամեն» շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում`հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետև այն կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն:
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55