Նավթի համաշխարհային գները մայիսի 31-ին միասնական դինամիկա են ցույց տալիս ու դրանց առեւտրի վրա տարբեր գործոններ են ազդում, քանի որ ներդրողները գնահատում են այս շաբաթ կայանալիք ՕՊԵԿ անդամ երկրների հանդիպման ելքի տարբերակները, նաեւ համաշխարհային տնտեսության ու «սեւ ոսկու» պահանջարկի մասին տվյալները, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0.34 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 50.19 դոլարի: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը ավելացել է 0.36 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 49.51 դոլարի:
Թրեյդերները սպասում են ՕՊԵԿ անդամ երկրների հանդիպմանը, որը կկայանա Վիեննայում հունիսի 2-ին: Վերլուծաբանների մեծ մասը այդ հանդիպման արդյունքներով նավթի արդյունահանման ծավալների որեւէ փոփոխություն չի ակնկալում: «ՕՊԵԿ-ը ոչ մի հիմքեր չունի այս պահին արդյունահանումը կրճատելու համար, քանի որ շուկան արդեն վերականգնում է իր հավասարակշռությունը»,- հայտնել է The Wall Street Journal թերթին Bernstein Research–ի ավագ վերլուծաբան Նիլ Բեվերիջը:
Մյուս կողմից էլ ներդրողները համարում են, որ նավթի գինը կշարունակի աճել, քանի որ համաշխարհային տնտեսության վիճակը լավանում է, ավելանում է նաեւ «սեւ ոսկու» պահանջարկը:
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56