Բրյուսելում մայիսի 29-ին տեղի է ունեցել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունեցին Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունակական առաջընթացը: ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է եւ որ կարեւոր է այն արագ եւ արդյունավետ եղանակով կյանքի կոչել:
Ի գիտություն ընդունելով 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը՝ ԵՄ-ն ընդգծեց, որ նախընտրական փուլում եւ ընտրությունների օրը տեղի ունեցած բոլոր ենթադրյալ իրավախախտումների ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետեւողական եւ պատշաճ քննություն, եւ ապահովել արդար պայմաններ բոլոր թեկնածուների համար:
Երկխոսության ընթացքում կարեւորվեց ազատ եւ բազմակարծություն ապահովող լրատվական միջավայրը, ինչպես նաեւ քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների իրականացման նախապայման: ԵՄ-ն հորդորեց Հայաստանին ավելացնել կանանց եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական դաշտում:
ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ընդունել ընտանեկան բռնության մասին առանձին օրենք եւ ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի» (ԿԽՎԿ) Եզրափակիչ դիտողություններին համահունչ՝ գործարկել բռնության զոհերի աջակցության բազմակողմանի ուղղորդման մեխանիզմ, ինչպես նաեւ ընդունել խտրականության դեմ առանձին օրենք, ընդգծելով՝ հանձնառությունը բոլոր մարդկանց իրավունքների համընդհանրության սկզբունքի վերաբերյալ:
Կողմերը կշարունակեն համագործակցել պետական հաստատություններում կարողությունների կատարելագործման ուղղությամբ ի նպաստ կանանց եւ տղամարդկանց հավասարության ապահովման:
ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ստորագրել եւ վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիան):
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55