ՊԵԿ-ը գործարկել է ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով փոխհատուցման պարզեցված ընթացակարգ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է գործարար միջավայրի բարելավմանը միտված նոր ծրագիր: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, արտահանման խթանմանն եւ փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակում, կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը, ինչը լրացուցիչ խթան կդառնա տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման:
Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով միաժամանակ հստակ խնդիր է դրվել կրճատել ԱԱՀ-ի գումարների վերադարձի ժամանակահատվածը: Ըստ ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի, մինչեւ 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա այժմ ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են հաշված օրերի ընթացքում: Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում մինչեւ 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 90 օրվա փոխարեն:
«2017 թվականի ապրիլի 13-ից մինչեւ մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 39 կազմակերպությունների արդեն իսկ վերադարձվել է 289 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,-տեղեկացրել է Տիգրան Կիրակոսյանը:
Նորարարությունից արդեն իսկ օգտված հարկ վճարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակ, շրջանառու միջոցներ եւ դրանք ուղղել նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը:
Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա իրականացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է վերադարձվել 3.370,8 միլիոն դրամ ԱԱՀ, այսինքն՝ վերադարձված գումարի աճը կազմել է 19,8 տոկոս: 2017 թվականի նույն ժամանակահատվածում ԱԱՀ-ի գումարներ վերադարձվել են 94 կազմակերպության՝ 2016 թվականի՝ 48-ի դիմաց, ինչն, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանման գործարքներ իրականացնող հարկ վճարողների թվի աճով:
«Էականորեն կրճատվել է նաեւ դիմումների ներկայացման օրվանից մինչեւ գումարների փաստացի վերադարձն ընկած սպասելաժամանակը: Եթե նախկինում գործընթացը տեւում էր մինչեւ 180 օր, ապա, սկսած նախորդ տարեվերջից, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, աշխատանքներ են տարվում ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ 2017թ. հուլիսից կհաջողվի ԱԱՀ-ի գումարների վերադարձն ապահովել 90-օրյա ժամկետում»,-նշել է Տիգրան Կիրակոսյանը:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի (Tax free) հաշիվներով 2017 թվականին 2016-ի համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ՝ վերադարձվել է 59,9 միլիոն դրամով ավելի ԱԱՀ-ի գումար: «Ընդհանուր առմամբ, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեից կազմակերպություներին եւ օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 17.111,9 միլիոնի դրամ, իսկ 2017-ի նույն ամիսներին՝ 20.542,6 միլիոն դրամ, այսինքն՝ 3.430,7 դրամով կամ 20.0 տոկոսով ավելի»,-ընգծել է Տիգրան Կիրակոսյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26