Մայիսի 26-29-ը Թբիլիսում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշարջանը: Լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ ադրբեջանական պատվիրակությունը շարունակաբար սադրիչ վարքագիծ է դրսևորել՝ խոսելով նույն թեմաներից՝ տարածքների օկուպացման վերաբերյալ:
«Դրանց կապակցությամբ տրվել են հստակ պարզաբանումներ: Մենք նշել ենք, որ Ադրբեջանն է զավթել հայկական հողերը՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը: Նկատել ենք նաև, որ մեր նպատակն այն չէ, որ արձագանքենք Ադրբեջանի պատվիրակության սադրիչ վարքագծին: Մենք հստակ առաջնորդվել ենք այն օրակարգով, որ նախատեսված է եղել վեհաժողովի տարբեր հանձնաժողովների շրջանակներում»,- ասաց նա:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ երկու անգամ փոքրիկ բախումներ է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
«Բայց ինչպես նշեց պարոն Նահապետյանը, մեր գնալու հիմնական նպատակը դա չէ, որ ինչ-որ բան ասեն, մենք արձագանքենք, այլ մասնակցում ենք մեր քաղաքական, պետության, ազգային շահերն առաջ մղելու համար»,- ասաց նա:
Է. Մարուքյանի խոսքով, վեհաժողովի ընթացքում զեկույց էր ներկայացվում Վրաստանի ներկայացուցչի կողմից, ով խոսում էր Վրաստանի օկուպացված տարածքների մասին, բայց նաև ընդհանրական եզրահանգումներ էր անում, որ Արևելյան գործընկերության տարածքի բոլոր երկրների հակամարտություններում կա Ռուսաստանի մասնակցությունը, ռուսական զորքերի մասնակցությունը:
«Խոսք վերցրեցի, Վրաստանի ներկայացուցչին հորդորեցի, որ բոլոր կոնֆլիկտների ընդհանրացումը չի նպաստում կոնֆլիկտների կարգավորմանը, նշեցի, որ ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է Արևելյան գործընկերության անդամ պետությունների բոլոր մյուս կոնֆլիկտներից թե պատմական իրողություններով, թե այսօրվա իրավիճակով, հատուկ ընդգծեցի, որ դա միակ չկարգավորված հակամարտությունն է, որտեղ չկա ռուսական զորքերի մասնակցությունը, այսինքն՝ այդտեղ զորք չկա տեղակայված»,- ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26