Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի համար մեղադրողը 15 տարի է պահանջել: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաննեի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը ներկայացրել է մեղադրական ճառը եւ նշել, որ քրեական գործով առկա բոլոր փաստերն ապացուցում են Նարեկ Խաչատրյանի մեղավորությունը: NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Նարեկ Խաչատրյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ այն ինչ մեղադրողը ներկայացրել է որպես ապացույց, քրեական գործի ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում հիմնավորված չեն եղել:
«Ամեն դեպքում, ներկայացվեց, որ մարդիկ ցուցմունքներ են տվել, որով որպես պատվիրատուի Նարեկին ճանաչել են, սակայն, կարող եմ ասել, որ 2006թ. մինչեւ այս պահը նման ցուցմունքներ գործում չկան»,-ասաց նա:
Նշենք, որ հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը պաշտպանական ճառով հանդես կգա: Այն տեղի կունենա հունիսի 6-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը: Նա կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով: Նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:
Գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին է, որն ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել է Արսեն Առուշանյանին, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Արսեն Առուշանյանը Նարեկ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակում է:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26