«Վերջին տարիներին Եվրոպան ու ԱՄՆ-ն հեռացել են իրարից», գրում է El Mundo-ի հոդվածագիրը։ Գերմանիայի կանցլեր Մերկելը բարձրաձայնեց այն, ինչը եվրոպացի գործընկերները խոսում են կուլիսների ետեւում՝ Թրամփին վստահել չի կարելի, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մարտահրավեր նետեց Ռոսաստանի նախագահ Պուտինին ու սպառնաց ռմբակոծել Սիրիան՝ Մոսկվայի դաշնակցին», ասվում է հոդվածում։
Ըստ վերլուծաբանի՝ Բեռլինում, Փարիզում ու Բրյուսելում բոլորը պետք է հստակ գիտակցեն մեկ բան «Եվրոպայում չկա գործողությունների արձանագրություն հնարավոր հարձակման դեպքում, չկան մեխանիզմներ ու ռեսուրսներ, չկա պատշաճ փորձ ու անհրաժեշտ իշխանություն, իսկ իշխանությունն ամենակարեւորն է միջազգային հարաբերություններում, երբ գործ ունես Պուտինի ու Թրամփի հետ» , վստահ է հեղինակը։
Բրեքիսթից ու Թրամփի ընտրվելուց հետո առաջացած վակուումը Բեռլինին ու Փարիզին դրդում է առաջ անցնել ու շարժիչ ուժ դառնալ։ Դա լավ մտահղացում է, բայց անհրաժեշտ է ավելի սերտ ինտեգրում, նաեւ ավելի վճռական հատկացումներ անվտանգության ու պաշտպանության ոլորտներին, ինչին դիմադրում են բոլորը, դատում է հեղինակը։
Բացի դրանից Եվրոպայում դեռ թարմ է Ուկրաինայում կրած անհաջողության մասին հիշողությունը, շարունակում է լրագրողը։ ԵՄ-ն հիշում է , թե ինչ է տեղի ունենում, երբ չկա ծրագիր ու միասնականություն։ ԵՄ-ն աջակցում էր Ուկրաինային ու կեղծ հույսեր տալիս ուկրաինացիներին, իսկ հետո ճողոպրեց, երբ Մոսկվան մոբիլզացրեց զորքերը։ Չի կարելի թույլ տալ, որ հիմա էլ նման բան տեղի ունենա։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին, որը մի քանի օր առաջ է մահացել, ասում էր «Պատմությունը ավելի շատ քաոսի արդյունք է, քան դավադրություն» ։ Ի դժբախտություն Եվրոպայի, նրանք ովքեր ձգտում են կործանել Եվրոպան, բոլորից լավ են տիրապետում դավադրության արվեստին ու բոլորից հմուտ կողմնորոշվում քաոսի մշուշի մեջ», ամփոփում է հեղինակը։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55