Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասվում է.
«Սիրելի մանուկներ,
Հարգելի ծնողներ,
Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ, որպեսզի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը՝ դառնալով ապագայի լուսավոր կերտողներ:
Դեռևս տասնամյակներ առաջ ստեղծված այս տոնը յուրաքանչյուր տարին մեկ անգամ հնարավորություն է տալիս բոլորիս ուշադրությունը կենտրոնացնել երեխաների պաշտպանության արդի հիմնախնդիրների վրա, մշակել նոր գաղափարներ, որոնք կդառնան նոր բարեփոխումների և ծրագրերի հիմքը:
Երեխաների պաշտպանության համար պատասխանատու է պետական յուրաքանչյուր մարմին, հասարակության յուրաքանչյուր անդամ, այդ պատճառով նրանց առնչվող մեր բոլոր որոշումները պետք է լինեն երեխայակենտրոն և ուղղված լինեն նրանց համար արժանապատիվ կյանք և ապագա ապահովելուն:
Երեխաները ամենօրյա հոգատարության և ջերմության կարիք ունեն, ու թեև պետությունն այսօր հնարավորինս լավ պայմաններում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը, միևնույն է ընտանեկան միջավայրում ստացած ջերմությունն ու սերը անփոխարինելի է:
Եվ պատահական չէ, որ երեխաների պաշտպանության ոլորտում այսօր իրականացվող բարեփոխումները միտված են յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն և վառ տպավորություններով լի օր»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26