ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի՛ երեխաներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:
Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի, մենք պիտի օգնենք, որ այն վերածվի հնարավորության: Յուրաքանչյուրիդ մեջ երազելու բնական մղում կա, մենք պիտի աջակցենք, որ երազանքը դառնա իրականություն: Պետք է ամեն ինչ անել, որ մանկության յուրաքանչյուր օրը ձեր մեջ թողնի հաճելի հիշողություն, որ ձեր երջանկությունը սահմաններ չճանաչի:
Ամեն երեխա, անկախ գտնվելու վայրից, անկախ սոցիալական կամ ֆիզիկական վիճակից, երբեք չպետք է ընտանեկան ջերմության ու հոգատարության պակաս զգա, անտեսվածության ու մոռացվածության զգացում ունենա, չպետք է հուսալքվի կամ կորցնի հավատն ու վստահությունը ապագայի, առավել ևս կյանքի հանդեպ, պիտի տեսնի, որ իր իրավունքները պաշտպանված են:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ երեխաներ, առողջ ու խաղաղ մանկություն, երջանկություն ու հաջողություն կյանքի բոլոր փուլերում:
Թող յուրաքանչյուրդ լինեք ոչ միայն ձեր ծնողների, այլև մեր երկրի ու ժողովրդի հպարտությունը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01