ՀՀ կառավարության հերթական նիստին այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախագծի` դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու և 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով և ծրագիրն իրականացնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է բանակցություններ դիզելային վառելիքի մատակարարման նվազագույն շահավետ գին որոշելու համար: Մրցույթի արդյունքում հաղթել է «Մաքսհուր» ՍՊԸ-ն, որը առաջարկել է 1 լիտրը 314.3 դրամով մատակարարել դիզելային վառելիք։
«Արդյունքում մենք կպահպանենք նախորդ տարվա սուբսիդավորված դիզելային վառելիքի գինը և կտնտեսենք 159 միլիոն դրամ գումար բյուջեով նախատեսված 330 միլիոն դրամից, մոտ կեսը»,-ասաց գյուղատնտեսության նախարարը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք ուշացրե՞լ են այս հարցը։ Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ուշացրել ենք, որովհետև սկզբից մտածում էինք, որ միգուցե ծրագիրը իմաստ չունի իրականացնել, սակայն..»:
Վարչապետը ընդհատեց նրան և հարցրեց,թ ե դա գործերին խանգարո՞ւմ է, իսկ նախարարն ասաց, որ իրականում գարնանացան գործի աշխատանքներին ուշացրել են:
«Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել ուրեմն: Հետևեք հիմա՝ մաքսիմալ ամեն ինչը կարգավորենք»,-հավելեց վարչապետը:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42