Երբ միկրոֆոնին եմ մոտենում, հայերենը մոռանում եմ, ֆրանսերեն պիտի խոսեմ․հունիսի 1-ին Երևանում՝ Կասկադում, Հայաստանի կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձման արարողությանն իր խոսքն այսպես սկսեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ում էլ հանձնվեց իր անվամբ բացված թանգարանի բանալիները:
«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է այսօր լինել այստեղ և ստանալ տուն-թանգարանի՝ մշակութային կենտրոնի բանալիները: Շնորհակալ եմ Ձեր շռայլ նվիրաբերության համար: Վստահությամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, և որդուս ՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի դեռևս 1988-ին՝ ավերիչ երկրաշարժից ի վեր մեկնարկած իմ գործունեությունը»,- ասաց նա՝ անձամբ հայտարարելով իր անվամբ հիմնադրամի բացման մասին:
Երաժիշտն իր խոսքում նշեց, որ «Ազնավուր» հիմնադրամի առաջին գործունեությունը կլինի հենց տուն-թանգարանի հիմնումը, որը ոչ միայն կդառնա ինտերակտիվ-մուլտիմեդիա թանգարան, այլև երիտասարդական կենտրոն՝ զբոսաշրջային կարևոր վայր:
«Մեծ վստահությամբ և հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, քանի որ տեսել եմ, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում մեկը մյուսի հետևից կյանքի կոչվում կրթական, պատմամշակութային շատ կարևոր առաջընթաց ապահովող ծրագրեր»,- ասաց Շառլ Ազնավուրը:
Աշխարհահռչակ հայի խոսքով՝ բոլորս՝ Հայաստանի և սփյուռքի հայերս, մեր ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և իր աշխատակազմին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IDeA հիմնադրամի համահիմնադիրների , հատկապես անձամբ Ռուբեն Վարդանյանի, ով իր բոլոր ջանքերն ուղղել է, որ կյանքի կոչվի մեր ծրագիրը»,- ասաց նա:
Ֆրանսահայ հայտնի երգիչը նշեց, որ իսկապես Շառլ Ազնավուր անուն-ազգանունը հայտնի է աշխարհին, սակայն այդ անվան ամբողջ պարունակած մշակույթը ևս պետք է գա Հայաստան:
«Ոչ միայն Շառլ Ազնավուրի, այլև ամբողջ հայության բոլոր գործերը պետք է թարգմանվեն, գան այստեղ, քանի որ Հայաստանում գտնվելով՝ հետևում եմ հեռուստատեսությանը, և տեսնում եմ, որ այդ առումով մենք հետընթաց չունենք, այլ բավականին առաջընթաց ունենք՝ թե՛ գույների, թե՛ ներկայացվող ծրագրերի առումով: Սակայն կարևոր է, որ մենք մշակույթը թարգմանենք, բերենք Հայաստան, որպեսզի սփյուռքը և Հայաստանը կապվեն նաև այդկերպ»,- ասաց նա:
Նշենք, որ Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախագծի գործընկերները։ Շառլ Ազնավուրին տուն-թանգարանի խորհրդանշական բանալին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26