Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել է ձեռնպահ մնալ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ Թբիլիսիից անհետանալու գործի վերաբերյալ վաղաժամ մեկնաբանություններ անելուց՝ Վրաստանի պետական ինստիտուտներին չվարկաբեկելու համար, տեղեկացնում է Sputnik-ը:
Մուխթարլիի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը տարածվել է մայիսի 31-ին: Ավելի ուշ Մուխթարլիի կինը եւ նրա փաստաբան Էլչին Սադիգովը հայտարարել են, որ նրան առեւանգել են Թբիլիսիում եւ գաղտնի տեղափոխել Բաքու, որտեղ էլ ձերբակալել են: Նրանց խոսքով՝ դրան իբր կարող էին մասնակցել վրացական հատուկ ծառայությունների՝ քաղաքացիական հագուստով ներկայացուցիչները:
«Անընդունելի է այն ինստիտուտների վարկաբեկումը, որոնք աշխատում եւ հոգ են տանուն պետական անվտանգության մասին: Ներքին գործերի նախարարը հայտարարություն է արել, մենք կապի մեջ ենք ադրբեջանցի գործընկերների հետ, եւ ես հորդորում եմ՝ վաղաժամ եզրակացություններից ձեռնպահ մնալ մինչեւ հետաքննության ավարտվելը»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալ կառավարության նիստում:
«Բնականաբար, ես կոչ եմ անում իրավապահներին՝ առավելագույնս կարճ ժամկետում ամեն ինչ անել, որ այդ հարցը հետաքննվի, եւ որ մեր երկրում ոչ ոքի մոտ կասկած չառաջանա մարդու իրավունքների պաշտպանության վերաբերմամբ… Դա կտրականապես անընդունելի է եւ, իհարկե, ես բացառում եմ, որ պետական կառույցները ներքաշված լինեն նման ինչոր բանի մեջ: Հետաքննություն է կատարվում, սպասենք հետաքննության արդյունքներին»,-եզրափակել է վարչապետը:
Ավելի վաղ մայիսի 31-ին Վրաստանի ներքին գործերի նախարարը բացառել է իրավակարգի մարմինների ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունն ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առեւանգմանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55