ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին ընդունել է ԵՄ անդամ պետություններ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Շվեդիայի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ Եվրոպական միությունը նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով ԵՄ բանագնացներին Ազգային ժողովում՝ Արփինե Հովհաննիսյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը և Արևելյան գործընկերության շրջանակում մեր երկրում իրականացվող ծրագրերը: ՀՀ ԱԺ փոխնախագահը զրույցի ընթացքում անդրադարձել է հակակոռուպցիոն բնագավառում իրականացվող բարեփոխումներին: Նա նշել է, որ առաջիկայում խորհրդարանում կքննարկվեն կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծմանը և ազդարարների պաշտպանությանը վերաբերող օրինագծերը՝ շեշտելով դրանց կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ՀՀ ընտրական համակարգում իրականացված բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրել է Դատական օրենսգրքի մշակման գործընթացը, դատավորների անկախության ապահովմանն ուղղված երաշխիքները: Բանագնացների խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նոյեմբերին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: ԵՄ հատուկ բանագնացները բարձր են գնահատել Հայաստանում վերջին տասնութ ամիսներին արձանագրված առաջընթացը՝ համարելով այն լավ հենք ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության զարգացման համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26