ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացիների դանակահարության դեպքի առթիվ:
2017թ. մայիսի 31-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով բժշական կենտրոն են տեղափոխվել օտարերկրյա 2 քաղաքացի։ Իրաքի 23-ամյա քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի թիկնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս, իսկ մյուսի մոտ՝ 5 հատ կտրած-ծակած վերք՝ ձախ բազկի, ձախ թիակի հատվածներում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ։ Իրաքի 2 քաղաքացին ճանաչվել են տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիները մարմնական վնասվածքներն ստացել են մայիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ Երևան քաղաքի բնակարաններից մեկում իրենց հայրենակիցներից մեկի հետ ծագած վիճաբանության ժամանակ, ով դեպքի վայրից դիմել է փախուստի։
Որոշում է կայացվել՝ կասկածյալին ձերբակալելու մասին և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26