Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությանը՝ վարչապետն ասել է. «Բազմիցս նշել եմ, որ մեր կողմից իրականացվող գործողությունները և միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների: Միաժամանակ, մեր կողմից արձանագրվել է համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությունը: Ակնհայտ է, որ առկա է այդ ծրագրերի իրագործման և խնդիրների բացահայտման համար լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտություն»։
Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն 2017 թվականի ընթացքում ըստ ոլորտների իրականացված գործողությունների և միջոցառումների հետևանքով արձանագրված կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պարզեցրել են վարչարարությունը, կանխարգելել կամ նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատարին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետերին 1-շաբաթյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց, պաշտոնատար անձանց մասնակցության ցանկ, օրակարգ՝ ՀՀ մարզերում, ըստ մարզային առաջնահերթությունների ու քննարկման ենթակա խնդիրների հրատապության, ընդլայնված կազմով խորհրդակցությունների կազմակերպման և իրականացման համար: «Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն պետք է կիսամյակային հաշվետվություն տա հասարակությանը, թե կոնկրետ ինչ արդյունքի է հասել: Մարզպետարաններում մենք պետք է ցանկ և ժամանակացույց ունենանք կառավարության նիստի նման խորհրդակցություն անցկացնելու: Չենք ասում կառավարության արտահերթ նիստ, որպեսզի ամբողջ անձնակազմով չգնանք: Ներկա կլինեն այն գերատեսչությունների ղեկավարները, որոնց ոլորտների վերաբերյալ մարզպետը խնդիրներ է ներկայացրել»,-նշել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունները կանցկացվեն շաբաթ օրերը, որպեսզի աշխատանքային ռեժիմը չխախտվի:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01