Անդրադառնալով փորձարկման լաբորատորիաների գործունեության կանոնակարգմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մի շարք հավատարմագրված պարենային և ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել են հավատարմագրված ոլորտներից դուրս, ոչ ամբողջական և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր»: Հաշվի առնելով, որ նշված դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, ինչպես նաև բացասաբար են ազդում տեղական արտադրանքի վարկանիշի վրա՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին 1-ամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ, անհարժեշտության դեպքում մշակել և սահմանված կարգով ներկայացնել իրավական ակտերի նախագծեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել գործող իրավական ակտերով նախատեսված արտահերթ և պարբերաբար գնահատումներ իրականացնելու ընթացակարգերին: Ոլորտի իրավական դաշտի քննարկումներից հետո մեկամսյա ժամկետում հավատարմագրված բոլոր լաբորատորիաներում կիրականացվեն արտահերթ գնահատումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավատարմագրման ոլորտից դուրս, ոչ լիարժեք և օրեսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու փաստերի հիման վրա: Իրականացված գնահատումների արդյունքները կներկայացվեն կառավարության աշխատակազմ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին վարչապետը հանձնարարել է այդ գործընթացը պահել ուշադրության կենտրոնում՝ լաբորատորիաներում իրարանցում չառաջանալու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով. «Այստեղ շատ ուշադիր պետք է լինեք, որպեսզի չինովնիկն իրեն չափազանց կարևոր չզգա: Մենք լաբորատորիաներն ազատականացրել ենք, որպեսզի գործարարներն ընտրելու հնարավորություն ունենան: Մյուս կողմից մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևիցե այլ երկրում դա մեր վարկանիշը չի գցում: Այստեղ վտանգ կա, հատուկ Ձեր հսկողության տակ պահեք»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26