Լիդիցեում այսօր բացված 45րդ ամենամյա մանկական ցուցահանդեսին մասնակցած հայաստանցի երեխաները կրկին պատվով են ներկայացել։
Դիլիջանի Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի սան 8-ամյա Նարե Թովմասյանն արժանացել է մեդալի, իսկ 14-ամյա Լիանա Մարտիրոսյանը` պատվո պարգևի։ Պատվո հիշատակման են արժանացել նաև Ղափանի գեղարվեստի մանկական դպրոցից 15-ամյա Հասմիկ Կարապետյանը, Ներքին Գետաշենի համար 2
դպրոցի աշակերտ 8-ամյա Մաքսիմ Բաղդասարյանը և Երևանի Վարդգես Գուլիկյանի անվան արվեստի դպրոցից 10-ամյա Լիլյա Մարգարյանը։
Չեխիայի հանրապետությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան ՕՐԵՐ
–ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի պարտադիր մասնակցում է այս ցուցահանդեսի բացմանը, քանի որ մանկական երևակայությունն ու գույները դրական անսպառ լիցքեր ու դրական էներգիա են հաղորդում, և հաճելի է տեսնել Հայաստանի տաղանդավոր երեխաների ներկայանալի աշխատանքները միջազգային նման ցուցահանդես-մրցույթի սրահում։ Նշենք, որ Նունե Զաստուխովան խնամքով պահում է նաև նախորդ տարիների հայաստանյան մասնակիցների` մրցույթից դուրս մնացածների աշխատանքները։
Ցուցահանդեսը բացելու պատիվն ի թիվս մեծերի տրվել էր այս տարվա ամենափոքր մեղալակիր, Սլովակիայից ժամանած 4-ամյա Քսենյա Վոլչկովան։
Այս տարվա ցուցահանդեսի թեման ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆ էր։ Մասնակցել են 83 պետությունների 1 834 կազմակերպոթյուններ ու դպրոցներ և մրցույթ-ցուցահանդեսին ներկայացրել 25 690 աշխատանք։ Ժյուրին 76 պետությունների 1 289 աշխատանք է առանձնացրել, դրանցից 248ին շնորհելով մեդալներ։ Պետք է նշել, որ Չեխիայից դուրս մեդալներ տրվել են միայն 84ին։ Այս տարի հատկապես հաջող են ներկայացել Բելառուսի, Բուլղարիայի, Չինաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Իրանի, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովենիայի, Սերբիայի, Թաիլանդի և Ուկրաինայի երեխանենրը։
Ցուցահանդեսն համակարգող Իվոնա Կասալիցկան բարձր գնահատելով ներկայացված աշխատանքները հրավիրել է բոլորին տեսնելու դրանք ու ոգևորվելու երեխաների երևակայությամբ` «Բաց մի թողեք։ Արժե տեսնել».
Լիդիցեում այսօր բացված ցուցահանդեսը կաշխատի մինչև նոյեմբերի 30ը։ Հաջորդ տարի, ավանդույթի համաձայն, Լիդիցեի ցուցահանդեսը կբացվի երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1ին։ Կրկին բոլոր տաղանդավոր երեխաներն ու դեռահասները հրավիրվում են դրան մասնակցելու։ Հաջորդ տարվա թեման է «Ջուր (Ոսկուց առավել)»
Լիդիցեի ամենամյա ցուցահանդեսն անցկացվում է ի հիշատակ Պրահայամերձ Լիդիցե գյուղում երկրորդ աշխարհամարտի ժամանակ սպանված երեխաների։ 1973 թվականից այն դարձել է միջազգային և ներկայումս Եվրոպայում և ողջ աշխարհում գործող ամենահին ու ամենամեծ ցուցահանդեսներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցում են 4-16 տարեկան երեխաներն ու դեռահասները։
orer.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26