Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարության մշակույթի կենտրոնը նախաձեռնել էր հետաքրքիր ցերեկույթ, որը յուրատեսակ տոն էր փոքրիկների համար:
Նախարարության բակում հանդիսությունների մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի կատարումներով:
Փոքրիկ հյուրերին ողջունելու էին եկել հեքիաթների ու սիրված մուլտֆիլմերի հերոսները, իսկ «Միլեն» շոու բալետի պարային և «Հրաշք մեղեդի» մանկական երգչախմբի կատարումները տոնական միջոցառման մասնակիցներին պարգևեցին բարձր տրամադրություն։
Երեխաների համար կազմակերպվեցին նաև խաղեր, կավճանկարչության դասեր, «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը հանդես եկավ խաղ-ներկայացմամբ, իսկ ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի նկարչական խմբի սաները ներկայացրեցին իրենց աշխատանքները: Նախարարության տարածքը զարդարված էր փուչիկներով ու մշակույթի կենտրոնի սաների գեղանկարներով:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները նույնպես եկել էին շնորհավորելու: Նրանք «Աղետիկ» փոքրիկ բեմականացմամբ երեխաներին ներկայացրեցին «911» ծառայության ու աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը:
Տոնական միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ նախարարության համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության աջակցությամբ: Հունիսմեկյան միջոցառումն այսուհետ ավանդույթ է դառնալու՝ ՀՀ ԱԻ նախարարության բակում հյուրընկալելով ոչ միայն համակարգի աշխատակիցների երեխաներին, այլև՝ բոլոր այն փոքրիկներին, որոնք կցանկանան ավելի լավ ծանոթանալ փրկարարներին և անվտանգության վարքականոններին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55