Հայաստանը 112-րդ տեղն է զբաղեցրել «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ում (Global Peace Index): Այս մասին վկայում է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace)՝ հունիսի 1-ին Լոնդոնում հրապարակված հետազոտությունը, որում վերլուծվում է 163 երկրների իրադրությունը, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը:
Այս ինդեքսի հիմքում ընկած է այնպիսի գործոնների հետազոտումը, ինչպիսիք են հասարակության համախմբվածության մակարդակը, մարդու իրավունքների հարգումը, քաղաքական ու տնեսական կայունությունը, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը եւ այս կամ այն երկրի մասնակցությունը մարտական գործողություններին:
Հրապարակված տվյալների համաձայն, 93 երկրներ բարելավել են իրենց դիրքերը այն դեպքում, երբ 68 երկրներ զիջել են դիրքերն այդ վարկանիշում: Հետազոտության հեղինակները նշում են դրական դինամիկան, այդ թվում՝ ելնելով դիտարկվող երկրներում պետական ահաբեկչության՝ իրենց կողմից գրանցված ցածր մակարդակից, ինչպես նաեւ Աֆղանստանից օտարերկրյա գործերի մի մասի դուրսբերման հաշվին:
Այդուամենայնիվ, զեկույցի հեղինակները նախազգուշացնում են, որ առայժմ վաղ է խոսել խաղաղության ամրապնդման կայուն միտումի մասին:
«Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ը հրապարակվում է վերջին 11 տարիներին: Այս տարի այն արդեն իններորդ անգամ գլխավորել է Իսլանդիան, նրան հաջորդում են Նոր Զելանդիան եւ Պորտուգալիան, որի համար այդ հորիզոնականը ամենաբարձրն է վարկանիշի գոյության ողջ պատմության ընթացքում:
Սիրիան երկրորդ տարին անընդմեջ եզրափակում է «խաղաղասեր երկրների» ցուցակը: Նրան նախորդում են Աֆղանստանը (162-րդ տեղ) եւ Իրաքը (161-րդ տեղ), որոնք վերջին հինգ տարում տեղ են գրավում հետնապահների հնգյակում, Հարավային Սուդանը (160-րդ տեղ) եւ Եմենը (159-րդ տեղ):
Եվրոպական երկրները ութ դիրք են զբաղեցնում առաջին տասնյակում, ինչը Եվրոպան դարձնում է ամենախաղաղասեր աշխարհամասը, նույնիսկ չնայած առանձին պետություններում ահաբեկչական սպառնալիքի ռեկորդային աճին: Դրական դինամիկան ձեռք Է բերվել հիմնականում կայուն տնտեսական վերելքի շնորհիվ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, վարկանիշում Ռուսաստանի դիրքն անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել, նա զբաղեցնում Է 151-րդ տեղը: Ադրբեջանը 132-րդ տեղում է, Իրանը՝ 129-րդ: Ուկրաինան ցուցակում բարձրացել է երկու հորիզոնականով՝ զբաղեցնելով 154-րդ տեղը: ԱՄՆ-ը «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ում զբաղեցրել է 114-րդ տեղը, ինչը 11 կետով ցածր է, քան անցած տարի:
«Վերջին մեկ տարին տագնապալի էր Միացյալ Նահանգների համար, որտեղ նախագահական ընտրություններին նախորդած ընտրարշավը լրջորեն պառակտեց ամերիկյան հասարակությունը»,- ասված է զեկույցում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26