Պետական պարգեւներ ստացած անձանց շուրջ բարձրացված աղմուկի թեմայով «Իրատես»-ը զրույցել է երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:
Ընդհանրապես չարժե՞ կոչումների ինստիտուտը վերացնել, հասարակությունը, այսպես թե այնպես, գնահատում է արժանիներին:
Այն, որ պետք է այդ կոչումները վերացվեն, ինձ համար պարզ դարձավ մայրիկիս օրինակով: Ես ստացա վաստակավորի կոչում, իսկ նա` Արաքս Մանսուրյանը, դրան անգամ չարժանացավ: Իմ գուրուն, երգարվեստի համալսարանը մայրս է, որն այսօր աշխարհով մեկ ներկայացնում է հայ մշակույթը ոչ միայն որպես երգչուհի, այլեւ մանկավարժ: Այլազգիները ծանոթանում են մեր երաժշտությանը եւ երգում են Կոմիտաս, Մանսուրյան, Եկմալյան, իսկ սա շատ մեծ բան է:
Երաժշտությունը նաեւ ազգը ճանաչելու առիթ է տալիս, Արեւմուտքում ընդունված է ուսումնասիրել երգի ակունքները: Նա այս հարցում շատ մեծ գործ է անում: Եթե Արաքս Մանսուրյանը վաստակավոր, ժողովրդական արտիստ չէ, ավելի ժողովրդական ու վաստակավոր չէ՞, քան որեւէ մեկը: Սրանք պայմանական բաներ են: Աշխարհի ամենադժվարին հանդիսատեսը հայն է, խոսքը սփյուռքի մասին չէ, այլ հայաստանցի հայի: Սփյուռքը կարոտից շատ փոխզիջումների է գնում, միայն թե հայերեն մի բան լսեն: Սա չափորոշիչ լինել չի կարող, չափանիշը Հայաստանի` Երեւանի, Գյումրու, Վանաձորի հանդիսատեսն է: Դուք չեք պատկերացնում, թե ինչ պահանջկոտ են: Եթե ուզում ես հասկանալ` դրսում կգնահատվես, թե ոչ, նախ պետք է լավագույն քննությունը հանձնես հայ հանդիսատեսի առջեւ: Գյումրին այնքան մշակութակուռ է, որ ամեն մենահամերգից հետո կարծես համալսարան ավարտեմ: Մենք նաեւ ծափեր ենք դժվար շռայլում: Արտիստը սնվում է այդ ամենով, նրա օրը դրանով է լցվում: Մի՞թե վատ է, որ արտիստը ոգեւորվում է: Ի դեպ, ով այդ կոչումները ստանում է, ունի իր լսարանը: Իհարկե, կան արտիստներ, որոնք պետք է վաստակավոր չլինեին, քանզի իրական վաստակավորի հետ նույն հարթությունում չեն կարող լինել: Բայց սա իմ անձնական դիտարկումն է ու կարծիքը, որը ես չեմ բարձրաձայնում: Ես չեմ կարող մտածել բոլորի պես, ես ավելի պահանջկոտ եմ ու պրոֆեսիոնալ աչքով եմ նայում, տեղյակ եմ բոլորի հնարավորություններին, աճելու ունակությանը: Բայց գոյություն ունի շուկա, որը որոշիչ է:
Նախորդ տարի էլ Արմենչիկին վաստակավոր կոչում շնորհելու փաստը քննադատության ալիք բարձրացրեց:
Քննադատության ալիքը միշտ էլ կա: Ինձ շնորհելուց էլ մեծ աղմուկ բարձրացավ: Ընդ որում, ես իմ կոչման մասին իմացել եմ Սյուզան Մարգարյանի հեռախոսազանգից: Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են ստանալ այդ կոչումը ու ամեն ինչ անում են, իրենց դոսյեներն են սարքում, սա ծիծաղելի է: Այդ կոչմանն արժանանում ես ժողովրդի սիրով: Ես տեսնում եմ այդ սերը: Իմ տասնյոթ տարվա ալբոմն առայսօր սիրված է:
Քաղաքականությունը Ձեր մեջ չսպանե՞ց երգչուհուն:
Քիչ եք երգով զբաղվում հիմա:
Այս հարցը ամեն անգամ տալուց ես մտածում եմ` Աստված իմ, եթե ես չլինեի պատգամավոր, պետք է երգեի ակումբներո՞ւմ, ինչպես իմ ընկերներն են անում: Ոչ թե ակումբում երգելն է վատ, ուղղակի իմ տեսակն այլ է, չեմ կարող երգել «Պատրանքի թեւով», երբ կողքի սեղանին խորոված են ուտում: Այսինքն, այսպես թե այնպես պատգամավոր լինեի, թե ոչ, իմ երգարվեստը սա է: Ես երգում եմ շատ, Երեւանում դա չեք տեսնում, որովհետեւ այստեղ դոմինանտը դասական երաժշտությունն է: Ես երգում եմ սահմանամերձ շրջաններում, գիտե՞ք ինչքան բարեգործական համերգներ եմ ունեցել ու դեռ ունենալու եմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55