ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջին աշխատանքային շաբաթների ընթացքում հույս ուներ կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ իսլամական ահաբեկչության դեմ հնարավոր համագործակցության փոխարեն։ Այս մասին հաղորդում է Yahoo!-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի եւ պետքարտուղարության աղբյուրներին։
Yahoo!-ի տվյալներով՝ Սպիտակ տան որոշ պաշտոնատար անձինք Պետդեպարտամենտի աշխատակիցներին հանձնարարել են տնտեսական պատժամիջոցները չեղարկելու եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգվավորման շուրջ այլ առաջարկություններ մշակել։ «Սպիտակ տունը լրջորեն մտադրված էր միակողմանի կարգով չեղարկել պատժամիջոցները»,-հայտարարել է պետդեպի նախկին պաշտոնյա Դեն Ֆրիդը, ով մինչեւ փետրվարի վերջ պատասխանատու էր Պետդեպի պատժամիջոցային քաղաքականության համար։
Ֆրիդը պնդում է, որ նման հանձնարարությունից հետո ինքն անձամբ է կապվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ եւ խնդրել ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կարգավորման օրինագիծը, ինչն անհնար կդարձներ նախագահի հրամանով դրանց չեղարկումը։
Կոնգրեսականներին նման խնդրանք է ներկայացրել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների հարցերով նախկին օգնական Թոմ Մալինովսկին՝ նշելով, որ Ռուսաստանի համար դա հաղթական գործարք կլիներ։ Նրա խոսքով՝ վարչակազմը նաեւ նախապատրաստում էր Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավոր հանդիպման ծրագիրը։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55