Արցախում չենք կիսում Միջազգային ճգնաժամային խմբի կարծիքը, թե Արցախն ավելի քան երբևէ մոտ է պատերազմական իրավիճակին: Մեզ համար դա մի քիչ անհասկանալի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ այն, որ Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում, դա միանշանակ է, բայց Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում պատճառների մասին չի խոսվում: Ըստ Բաբայանի՝ զեկույցում տարածաշրջանային իրավիճակը համապարփակ ձևով չի ներկայացվում:
«Այդտեղ նշված չէ Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը, նշված չէ, որ այդ պետությունը՝ լինելով բռնատիրական, ֆաշիստական, իրավիճակը բարդացնում է: Չի նշվում համանախագահների վերջին հայտարարությունը: Այս վիճակում պարզապես կարելի է ասել, որ սա իրենց կարծիքն է»,- հայտարարեց նա:
Բաբայանը նշում է՝ այն, որ պատերազմ կարող է լինել, ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց դրա հավանականությունը կախված է նրանից, թե որքան հավասարակշռությունը կպահպանվի կողմերի միջև. «Ադրբեջանը 22 տարի պատրաստվելով բլից-կրիգին՝ փաստացի ձախողեց այն: Ընդհանրապես, համաշխարհային ռազմական պատմության մեջ շատ հազվադեպ է եղել, երբ այսքան տարի պատրաստված բլից-կրիգը հենց սկզբից ձախողվում է»,- նկատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրությամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ, նախօրեին զեկույց է հրապարակել` անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին և հայաստանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլին: Կազմակերպության փորձագետների կարծիքով` Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26