ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի մայրը՝ տիկին Փիրուզան, քիչ առաջ վատացել է ՔԿՀ-ի դիմաց, նրա համար շտապօգնություն են կանչել: NEWS.am-ի հետ զրույցում Փիրուզա Լամբարյանը նշեց, որ 3 ժամից ավելի սպասել է ՔԿՀ-ի դիմաց՝ 10 ամիս անց որդուն տեսակցելու հույսով, սակայն, այդպես էլ թույլ չեն տվել, որ ներս մտնի: Պատճառաբանել են, թե Արմեն Լամբարյանի ծննդյան վկայականը չի բերել եւ այդ պատճառով էլ թույլ չեն տալիս:
«Սասնա ծռեր» խմբի անդամի կինն ու դուստրն արդեն երկու ժամից ավելի է՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում են, նրանք տեսակցության են Արմեն Լամբարյանի հետ:
Հիշեցնենք, որ 10 ամիս է Արմեն Լամբարյանի տեսակցությունների վրա արգելք էր դրված, դատարանն այն վերջերս է վերացրել:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26