Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 2-ին հավանություն է տվել գահից Ակահիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին: Հաջակցություն փաստաթղթի արտահայտվել են Լիբերալդեմոկրատական կուսակցությունից եւ կառավարող կոալիցիայի գծով նրա գործընկերոջ՝ «Նոր Կոմեյտո»-ից պատգամավորների մեծամասնությունը. քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցությունից:
Դրանից հետո օրինագիծը քննարկման կուղարկեն խորհրդարանի վերին պալատ, որտեղ կառավարող կոալիցիան նույնպես մեծամասնություն ունի: Ինչպես սպասվում 1, այն կընդունվի ներկայիս նստաշրջանի ընթացքում, որը կավարտվի հունիսի կեսերին:
Այդ փաստաթղթի համաձայն, գահից հրաժարվելուց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ գերազանցություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ: Դրա հետ մեկտեղ նրան կկոչեն «ձյոկո», ինչը կարելի 1 թարգմանել որպես «հրաժարված կայսր», իսկ նրա տիկնոջը՝ Միտիկոյին՝ «ձյոկովո»:
Ենթադրվում է, որ բուն հրաժարումը պետք է տեղի ունենա ընդունված օրենքի հրապարակումից հետո երեք տարվա ընթացքում: Ճապոնական մամուլի տվյալներով՝ դա կարող է տեղի ունենալ 2018 թվականի դեկտեմբերին:
Հրաժարականի օրինագիծը մշակվել է հատուկ 83-ամյա Ակիհիտոյի համար, քանի որ կառավարությունը չի ցանկացել մշտապես գործող ուղղումներ կատարել Կայսերական տան մասին օրենքում: Դա, Ճապոնիայի իշխանությունների կարծիքով, նախադեպ կստեղծեր եւ հնարավոր կդարձներ կայսրերի վրա քաղաքական ճնշում գործադրելն ապագայում: Ակիհիտոն ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 23-ին:
Նա համարվում է աշխարհում ամենահին գահատոհմերից մեկի ներկայացուցիչը: Նա կայսր Հիրոհիտոյի (1901-1989թ.) եւ կայսրուհի Նագակոյի (1903-2000 թ.) ամուսնությունից ծնված առաջնեկն է, որոնք ունեցել են երկու որդի եւ հինգ դուստր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55