ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 29.05-02.06.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.29 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.52 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում 300 հազ. դր. գումարի և հաշվարկվել է 1.3մլն դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված մեկ ծառի /բոխի/ հաշվարկվել է 15.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 13 ծառ/ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ: «Դիլիջան» ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված անհայտ անձի կողմից ապօրինի ծառահատման /հատվել է 2 կաղնի տեսակի ծառ/ 1 դեպքի համար հաշվարկվել է 990.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 1 իրավախախտի նկատմամբ` /հատել է բարդի տեսակի ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 52.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի և Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք /5 ծառ/: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ.դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 93.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժինը ոստիկանության Վարդենիսի բաժնից ստացված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար /հատվել է 16 հատ ուռենի տեսակի ծառ/ իրավախախտի նկատմամբ կայացրել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.0հազ. դրամի բնությանը պատճառած վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0հազ.դր. գումարով և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,առգրավվել է 207 հատ /62.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 67 հատ խեցգետին, 8 հատ խեցգետնաորսիչ:
Որից`
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ հայտնաբերել է տիրազուրկ 7 հատ ձկնորսական ցանց, 8 հատ խեցգետնաորսիչ, 67 հատ խեցգետին. 157 հատ /32.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզներ, խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ ցանցերը և խեցգետնաորսիչներն ի պահ են հանձնվել «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 50հատ/30կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում` 400.0հազ.դրամի և հաշվարկվել է 216.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`
Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքի համար կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի 3 որոշում և հաշվարկվել է 216.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 330.0հազ.դրամ գումարով, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Մթնոլորտի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով, որն է`
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0հազ.դրամ գումարով,որից`
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 130.0հազ.դրամ գումարով,որն է`
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժինը ոչ սահմանված վայրում թափոնների տեղադրման համար կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 9 վարչական տուգանքի որոշում` 412.0հազ.դրամի չափով և վնասի փոխհատուցման 5 որոշում` 259.5հազ.դրամի չափով:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.8մլն.դրամ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26